Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:53 18-05-2023

Դատարանի կողմից ապօրինություն է կատարվել Պատրոն Դավոյի` Դավիթ Գալստյանի նկատմամբ

«Դավիթ Գալստյանի կալանքը մեկ ամսով երկարաձգելու որոշումն ամբողջությամբ անհիմն է ոչ միայն այն պատճառով, որ բացի այն, որ չկան կալանավորման պատճառներն ու հիմքերը, այլև այս քրեական գործով Դավիթ Գալստյանի մասով անցել են վաղեմության ժամկետները, և վաղեմության ժամկետների անցման պայմաններում դատարանի կողմից չէր կարող ընդհանրապես կիրառվել խափանման միջոց, առավել ևս կիրառված կալանքի ժամկետը երկարաձգվել»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց արտերկրում գրանցված «Mosston Engineering» ընկերության խորհրդի նախագահ, զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանի փաստաբան Արմեն Անդրիկյանը։

«Այսինքն, մենք գործ ունենք քրեական հետապնդումը բացառող հանգամանքի հետ, այն է՝ վաղեմության ժամկետների անցած լինելը։ Չնայած չենք ընդունում վաղեմության ժամկետի հիմքով քրեական գործը կարճելու հնարավոր տարբերակը, այնուամենայնիվ, դա խոչընդոտ է, որ Դավիթ Գալստյանի նկատմամբ կիրառված ժամկետը երկարաձգվեր։ Այսինքն, դատարանը իրավունք չուներ վաղեմության ժամկետի անցած լինելու հիմքով պայմանավորված՝ երկարաձգել Դավիթ Գալստյանի կալանքի ժամկետը»։

Նա նաև ընդգծեց, որ կարծում են, որ Գալստյանին առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ անհիմն է։ Փաստաբանը նաև հայտնեց, որ այս պահին նախնական դատալսումների փուլն է։

«Այս փուլը նախատեսում է հարցերի հերթականություն, որոնք պետք է քննարկվեն։ Օրինակ, այս հարցերի մեջ են մտնում դատարանի նկատմամբ ինքնաբացարկի հնարավորության քննարկումը, ընդհատության հարցի քննարկումը կամ գործի վարույթը կարճելու վերաբերյալ հարցի քննարկումը, նոր միայն այդ հարցերի քննարկումից հետո օրենսդրությամբ հնարավորություն էր ընձեռնվում, որ անդրադառնանք կալանքի հարցերին, ընդ որում՝ բացառություն սահմանված չէ օրենսդրությամբ, որ կարող է այդ հարցերի քննարկման հերթականությունը փոփոխվել։ Բայց մեր գնահատմամբ՝ դատարանի կողմից իրականացվեցին ապօրինի գործողություններ, մասնավորապես, հարցերի քննարկման հերթականությունը փոփոխվեց, այսինքն՝ դատարանը, չքննարկելով մյուս հարցերը, միանգամից անցավ խափանման միջոցի հարցի քննարկմանը։ Կարծում եմ, սա պայմանավորված է նրանով, որ Խաչատուրովի կալանքի ժամկետը լրանում էր։ Պարոն Դավիթ Գալստյանի կալանքի ժամկետը լրանում էր մայիսի 31-ին, այսինքն՝ հիմա դա քննակելու հրատապ անհրաժեշտություն չկար, բայց դատարանը առանց նախորդող հարցերը քննարկելու՝ անցավ խափանման միջոցի հարցի քննարկմանը»։

Հարցին, թե արդյոք այս պահին իշխանություններին է անհրաժեշտ, որպեսզի Դավիթ Գալստանը մնա կալանքի տակ, նա պատասխանեց, որ նման տեղեկատվության չի տիրապետում, և որ հարցը քաղաքական կոմպոնենտ է պարունակում, որին չի ցանկանում պատասխանել։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ