Ներքին Միտք 6 ամիս առաջ - 10:16 06-04-2026

Դուք մեր երկիրը դարձրեցիք խաղադաշտ. հիմա թուրքը գոլ ա խփում, ազերը գոլ ա խփում, ու դարպասապահ էլ չունենք

«Դուք էս ի՞նչ արեցիք, տղե՛րք, էս ի՞նչ արեցիք։

Մի քանի օր առաջ գրեցի տեսակի մասին, բայց այսօր հիշեցի մի բան, որի մասին մոռացել էի գրել և կարծում եմ սա ձեզ կօգնի հասկանալու ձեր տեսակը։

Ջորիները երամակ չեն կազմում, երամակ կազմում են միայն ազնվացեղ ձիերը։ Ջորիների երակներում կիսով չափ ավանակի արյուն կա։ Իսկ ավանակները միմյանց հարգել և հանդուրժել չգիտեն, երամակ չեն կազմում։ Տղե՛րք, հասկացեք վերջապես, էդ դուք եք ջորի, իսկ ժողովուրդը ջորի չէ։ Մեր ժողովուրդն արիական արյուն է կրում իր մեջ, ժողովուրդը վաղուց հասկացել է՝ ով եք դուք։

Ես ինչո՞ւ սա հիշեցի, որովհետև դուք մեր երկիրը դարձրեցիք խաղադաշտ։ Ոչ միայն խաղադաշտ դարձրեցիք, այլ նաև խաղը տեղափոխեցիք մեր կիսադաշտ։ Հիմա թուրքը գոլ ա խփում, ազերը գոլ ա խփում, ամերիկացին գոլ ա խփում, դուք ինքներդ մեզ գոլ եք խփում ու դարպասապահ էլ չունենք։ Ձեր մարզիչն էլ թուրք ա։

Տղե՛րք, դուք ե՞րբ եք ուշքի գալու ու հասկանաք, որ ձեր զրո կետը վաղուց գլորվում է մինուս անվերջություն։

Դուք ամբողջ ազգի գլխին ուզում եք փաթաթել պարտվողական քաղաքականություն ու ազգին դարձնել ստրկամիտ, անարի, թույլ, անողնաշար, կամազուրկ։ Հաղթանակի և պարտության նեյրոքիմիան ձեր տեսակին պարզաբանում է հետևյալ կերպ․ «Բարձր սերոտոնինը և ցածր օկտոպամինը բնութագրում է հաղթողին, իսկ բարձր օկտոպամինը և ցածր սերոտոնինը՝ պարտվողին»։ Ձեր տեսակի մեջ գոյություն չունի սերոտոնին, դուք ամբողջությամբ կազմված եք օկտոպամինից։

Դուք այս ի՞նչ արեցիք, տղե՛րք, այս ի՞նչ արեցիք։

Ռոբերտ Գրինը ժամանակին գրել է․ «Քաղցկեղը սկսվում է մեկ բջջից, ժամանակին այն հեռացնելով՝ կարող ես փրկել հիվանդին»։ Տղե՛րք, հեռացրեք ձեր քաղցկեղածին բջիջները և ազատեք բոլորիս մարմինը և հոգին այդ և նմանատիպ հիվանդություններից։ Մեր մարմինը դա պետությունն է, և մենք պարտավոր ենք այն պահել առողջ, անաղարտ ու մաքուր։ Ութ տարի չխնամելով մեր մարմինը՝ թույլ տվեցինք, որ մեզ անդամահատեն, վերքոտեն, վարակներ տարածեն, խոցեր առաջացնեն ու տկարացնեն։ Բայց հիշեք, տղե՛րք, մեր ուղեղն առողջ է ու մնում է նիրհից արթնացնենք ու կառավարենք մեր մարմինը։

Հարյուրավոր տարիներ առաջ մի մոլեռանդ թուրք մոլլայի հարցնում են․
– Ի՞նչ է մահմեդականությունը։

Նա պատասխանում է․
– Ես դա չգիտեմ, բայց գիտեմ, որ քրիստոնյաները մեր թշնամիներն են և մենք պետք է նրանց ատենք, այդ ատելություն էլ իմ կրոնն է։

Դուք այս ի՞նչ արեցիք, տղե՛րք, ի՞նչ արեցիք․․․»։
Սյունյաց հոգևոր թեմի ատենապետ
Սիսական ջոկատի հրամանատար,
Պահեստազորի գնդապետ
«Վարդաշեն» ՔԿՀ բանտարկյալ
Աշոտ Հրանտի Մինասյան «Երկաթ»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում