Արտաքին 6 ամիս առաջ - 21:18 05-04-2026

ԱՄԷ-ն հայտնել է ԱՄՆ-ին միանալու պատրաստակամության մասին Հորմուզի նեղուցի հարցում

Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի խորհրդական Անվար Գարգաշը հայտարարել է, որ Ծոցի երկիրը պատրաստ է միանալ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային ջանքերին՝ ուղղված «Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովմանը», հայտնում է Al Jazeera-ն:

Լրատվամիջոցների համար արված հայտարարության մեջ Գարգաշը նաև նշել է, որ «Իրանի ռազմավարությունը տարածաշրջանում կուժեղացնի թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Իսրայելի ազդեցությունը»:

«Իրանական ռազմավարությունը փաստացի հստակեցնում է Ամերիկայի դերը... Դա չի նվազեցնի այն: Մենք նաև կտեսնենք, որ Իսրայելի ազդեցությունը Պարսից ծոցում ավելի նկատելի կդառնա, այլ ոչ թե հակառակը»,- Գարգաշի խոսքն է մեջբերում հեռուստաալիքը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը