Սպորտ 6 ամիս առաջ - 15:42 05-04-2026

Պաոլո Մալդինին կարող է գլխավորել Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան

Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Պաոլո Մալդինին կարող է դառնալ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Այս մասին հայտնում է La Stampa-ն։

Նախկին ղեկավար Գաբրիելե Գրավինան սեփական դիմումի համաձայն հեռացել է զբաղեցրած պաշտոնից։ Նախագահի ընտրությունները կկայանան հունիսի 22-ին, իսկ թեկնածուները պետք է հաստատվեն ընտրություններից առնվազն 40 օր առաջ։

Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականը ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական փուլի եզրափակիչում պարտվել է Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն (1:1, 1:4՝ 11-մետրանոցներով)։ Իտալացիները բաց կթողնեն աշխարհի երրորդ առաջնությունն անընդմեջ։

2018-2019 թվականներին Մալդինին զբաղեցրել է հավաքականի զարգացման գծով տնօրենի պաշտոնը, այնուհետև դարձել է տեխնիկական տնօրեն և պաշտոնանկ արվել 2023 թվականի հունիսին։

Նա Իտալիայի առաջնությունում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիրներից է (647 հանդիպում): «Միլանի» կազմում Մալդինին 7 անգամ հռչակվել է Իտալիայի չեմպիոն, մեկ անգամ՝ գավաթակիր, 5-ական անգամ նվաճել է Իտալիայի Սուպերգավաթը, Չեմպիոնների լիգայի գավաթը և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը։

Ազգային հավաքականի կազմում նա դարձել է Եվրոպայի և աշխարհի առաջնությունների արծաթե և բրոնզե մեդալակիր։

Armsport

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում