Ուղիղ եթեր
Արտաքին 4 ամիս առաջ - 12:27 05-04-2026

72 ժամ դժոխքում. ինչպես Իրանում փրկեցին ամերիկացի օդաչուին

Սա սցենար չէ հերթական հոլիվուդյան բլոկբաստերի համար, այլ իրականացված բարդագույն հատուկ գործողություն, որն արդեն իսկ մտել է ռազմական պատմության մեջ։ Իրանի լեռներում ծավալված իրադարձությունները թե՛ լարվածությամբ, թե՛ տեխնիկական հագեցվածությամբ գերազանցում են անգամ ամենահամարձակ ֆիլմերը։

Ամեն ինչ սկսվեց F-15 կործանիչի խոցումից։ Եթե առաջին օդաչուն տարհանվեց անմիջապես, ապա երկրորդի ճակատագիրը երեք օր շարունակ մնում էր անորոշ։

Վիրավոր օդաչուն, հայտնվելով թշնամական տարածքում, ստիպված էր երեք երկար օր ու գիշեր թաքնվել լեռնային բարդ տեղանքում, մինչ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ստորաբաժանումները սանրում էին տարածքը։

Մինչ զինվորականները պատրաստում էին տարհանման պլանը, ԿՀՎ-ն սկսեց իր գործողությունը տեղեկատվական դաշտում։ Իրանական ուժերին մոլորեցնելու նպատակով տարածվեց ապատեղեկատվություն, թե իբր օդաչուն արդեն հայտնաբերվել և դուրս է բերվել։ Ռազմավարական նպատակն էր թուլացնել ԻՀՊԿ-ի զգոնությունը և ժամանակ շահել օդաչուի հստակ կոորդինատները ճշտելու համար։

Հենց որ հետախուզությունը հաստատեց օդաչուի գտնվելու վայրը, գործի անցավ ամերիկյան ռազմական մեքենան։ ԱՄՆ ավիացիան կաթվածահար արեց իրանական շարասյուների շարժը՝ թույլ չտալով նրանց մոտենալ թաքստոցին։

Տեղի ունեցավ թեժ փոխհրաձգություն հատուկջոկատայինների և իրանցի զինվորականների միջև։

Գործողության ընթացքում ամերիկացիները ստիպված եղան ոչնչացնել իրենց իսկ երկու Lockheed C-130 Hercules տիպի ինքնաթիռները, որպեսզի գաղտնի տեխնիկան չընկնի հակառակորդի ձեռքը։

Օդաչուն, մշտական կապի մեջ լինելով փրկարարների հետ, միացրեց տարհանման ազդանշանը միայն վերջին պահին։ Երեք լրացուցիչ ինքնաթիռների հարվածի տակ և հատուկջոկատայինների պաշտպանությամբ նա ի վերջո դուրս բերվեց վտանգավոր գոտուց։

Պենտագոնը սա որակել է որպես վերջին տասնամյակների ամենաբարդ օպերացիաներից մեկը։ Իսկ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով հաջողությունը, վերահաստատել է Վաշինգտոնի անփոփոխ սկզբունքը. «Ամերիկան երբեք իր մարդկանց չի թողնում թշնամու թիկունքում»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին