Սպորտ 6 ամիս առաջ - 11:28 05-04-2026

Սաութհեմփթոնը հաղթեց Արսենալին և դուրս եկավ Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ

Անգլիայի գավաթի 2025/2026 մրցաշրջանի քառորդ եզրափակիչի շրջանակներում կայացավ դիտարժան հանդիպում «Սաութհեմփթոնի» և Լոնդոնի «Արսենալի» միջև։ Լարված պայքարում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարան «սրբերը»։

Հանդիպման հաշիվը 35-րդ րոպեին բացեց Ռոս Ստյուարտը՝ առաջ մղելով դաշտի տերերին։ Լոնդոնցիները կարողացան արձագանքել երկրորդ խաղակեսում. 68-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց Վիկտոր Յոկերեշը։ Սակայն հանդիպման վերջնակետը դրեց Շի Չարլզը, ով 85-րդ րոպեին խփեց հաղթական գնդակն ու իր թիմին պարգևեց հաջորդ փուլի ուղեգիր։

Մրցաշարի 1/2 եզրափակիչի վիճակահանությունը կկայանա ապրիլի 5-ին, իսկ հանդիպումները նախատեսված են ապրիլի 25-ին և 26-ին։

Անգլիայի գավաթի գործող գավաթակիրը «Քրիսթալ Փելասն» է, որը նախորդ մրցաշարի եզրափակիչում 1:0 հաշվով առավելության էր հասել «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ։

Armsport

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում