Ներքին 6 ամիս առաջ - 22:05 04-04-2026

Գյումրիի Յոթվերքում Ճրագալույցի պատարագից առաջ ընթերցման կարգ է կատարվել

Գյումրիի Սուրբ Յոթվերք եկեղեցում այսօր՝ Ճրագալույցի պատարագին նախորդող ժամերին, կատարվել է ընթերցման կարգ։

Ընթերցման ընթացքում հնչել են սուրբգրային հատվածներ և աղոթքներ, որոնք խորհրդանշում են Քրիստոսի չարչարանքները, խաչելությունն ու հարության սպասումը։

Ճրագալույցի պատարագը Հայ Առաքելական եկեղեցու կարևորագույն արարողություններից է, որի ընթացքում հավատացյալները մոմեր են վառում և իրենց հետ տանում են։ Վառված ճրագը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի Հարության լույսի տարածումը աշխարհում։

Յոթվերք եկեղեցին, ինչպես ամեն տարի, այս օրերին կրկին լեփ-լեցուն է հավատացյալներով, ովքեր եկել են մասնակցելու Սուրբ Զատկի տոնակատարություններին։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը