Արտաքին 7 ամիս առաջ - 10:59 04-04-2026

Իրանը հայտնել է հակառակորդի օգտին գործող երկու անձի մահապատժի ենթարկելու մասին

Իրանում մահապատժի են ենթարկել հակառակորդի օգտին գործող երկու անձի, հայտնում է «Fars» գործակալությունը։

«Մոնաֆեգին» խմբավորման ահաբեկիչները՝ Աբոլհասան Մոնթազերն ու Վահիդ Բանի-Ամերիանը Թեհրանում գործել են հանուն ագրեսորի շահերի։ Դատական գործընթացից ու Գերագույն դատարանի վերջնական որոշումից հետո նրանց կախաղան են բարձրացրել։

Այս զինված խմբավորման անդամները մի շարք ահաբեկչություններ ու պայթյուններ են իրականացրել Թեհրանի տարբեր հատվածներում՝ հակառակորդի համակարգողի անմիջական ղեկավարությամբ», - գրում է իրանական լրատվամիջոցը։

Հաղորդվում է, որ մահապատժի ենթարկվածները ձերբակալվել են այն պահին, երբ փորձել են գործողություն իրականացնել արձակման սարքի միջոցով:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը