Ուղիղ եթեր
Ներքին 4 ամիս առաջ - 09:20 04-04-2026

Լենա Նազարյանի գործով արգելանք՝ «Իմ քայլը» հիմնադրամի հաշվին

2024 թվականի ավարտին՝ հենց տոնական օրերին Նիկոլ Փաշինյանի նախկին կողակցի՝ Աննա Հակոբյանի կողմից տնօրինվող «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսական գործունեության հետ կապված հետաքրքիր և ուշագրավ դեպք է արձանագրվել։

Oragir.News-ի ձեռքի տակ հայտնված փաստաթղթերից պարզ է դառնում, որ հիմնադրամի հիմնադիր Լենա Նազարյանի անվան հետ առնչվող գործով կիրառվել են հարկադիր կատարման միջոցներ, որոնք ազդել են նաև «Իմ քայլը» հիմնադրամի հաշվեհամարի վրա։

Փաստաթղթերում արձանագրվածից տեղեկանում ենք, որ 2024 թ. դեկտեմբերի 30-ին հարուցվել է կատարողական վարույթ, նույն օրը կիրառվել է արգելանք։ Արգելանքը գործել է մինչև 2025 թ. հունվարի 7-ը։ Նշված ժամանակահատվածում իրականացվել է 212, 640 դրամի բռնագանձում։

Այսինքն՝ Նոր տարվա գիշերվանից սկսած մինչև հունվարի 7-ը հիմնադրամի հաշվին դրված է եղել սահմանափակում, որի շրջանակում գումար է գանձվել։


Ի՞նչ է «կատարողական վարույթը»․ կատարողական վարույթը իրավական գործընթաց է, որը սկսվում է, երբ առկա է արդեն ուժի մեջ մտած որոշում (օրինակ՝ դատարանի վճիռ կամ վարչական ակտ), և այն պետք է պարտադիր կատարվի։ Այն իրականացնում է հարկադիր կատարողը, որը կարող է արգելանք դնել հաշիվների վրա, կարող է բռնագանձել գումարներ, կարող է սահմանափակել ֆինանսական գործողությունները։

Այնուամենայնիվ, հարց է առաջանում՝ ինչու է արգելանքի համար ընտրվել հենց «Իմ քայլը» հիմնադրամի հաշիվը։ Փաստաթղթում ներկայացված տվյալներից հստակ չի երևում, թե կոնկրետ ինչ պարտավորության հիման վրա է իրականացվել բռնագանձումը։

Մասնավորապես՝ պարզ չէ՝ արդյոք դա եղել է տուգա՞նք, հարկային պարտավորությո՞ւն, թե՞ այլ վճարում։ Չի երևում նաև՝ պարտավորությունը կապված է անձամբ Լենա Նազարյանի՞, թե՞ հիմնադրամի գործունեության հետ։ Հարցն այստեղ գումարի չափը չէ, այլ դրա ծագումը, դրա իրավական հիմքը, և հատկապես՝ ինչու է գործի դրվել հարկադիր կատարման մեխանիզմը։



Նշենք, որ «Իմ քայլը» հիմնադրամը ղեկավարվում է երեք անձանց կողմից․ գործադիր տնօրենը Աննա Հակոբյանն է, մյուս հիմնադիրներն են՝ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Վահագն Թևոսյանը և Լենա Նազարյանը։ Հաշվի առնելով, որ «Իմ քայլը» հիմնադրամը կապվում է հանրային և քաղաքական դաշտի կարևոր դերակատարների հետ, ուստի կարող ենք բազմաթիվ ենթադրություններ անել, քանի որ հենց այսպիսի միջադեպերն են առաջացնում լրացուցիչ հարցեր գործընթացների թափանցիկության վերաբերյալ։


Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին