Արտաքին 7 ամիս առաջ - 22:13 31-03-2026

Պուտինն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում վատթարացող իրավիճակը

Տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄԷ նախագահ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահայյանի հեռախոսազրույցը։

Հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը և Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահայյանը լուրջ մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում ռազմաքաղաքական իրավիճակի շարունակվող վատթարացման, խաղաղ բնակչության զոհերի, ինչպես նաև էներգետիկ, արդյունաբերական և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման առնչությամբ։

Ընդգծվել է ռազմական գործողությունների հնարավորինս շուտ դադարեցման և հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով քաղաքական-դիվանագիտական ջանքերի ակտիվացման կարևորությունը՝ տարածաշրջանի բոլոր պետությունների օրինական շահերի պահպանմամբ, որոնց հետ Ռուսաստանը ավանդաբար պահպանում է բարեկամական և փոխշահավետ հարաբերություններ։

Առանձնահատուկ գոհունակությամբ առաջնորդները նշել են ռուսաստան-էմիրաթական համագործակցության և շփումների բարձր մակարդակը, որոնք հաջողությամբ զարգանում են բազմաթիվ ուղղություններով։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է