Ուղիղ եթեր
Օրակարգ 6 ամիս առաջ - 20:00 31-03-2026

Օրակարգ․ Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ ինքն Ադրբեջանի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Անդրանիկ Թևանյանի հետ զրուցել ենք Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած վերջին սկանդալային միջադեպի, հանրության շրջանում վստահություն չունենալու և այդ իրավիճակում մարդամեջ դուրս գալու պատճառների, խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ի հետ համատեղ մասնակցելու որոշման, «Հայաստան» դաշինքին միացած թիմակիցների, «Երևան-2» սցենարի իրագործման հավանականության, Փաշինյանին ցուցաբերվող արտաքին աջակցության, Ամերիկյան համալսարանի վերջին հայտարարության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Անդրանիկ Թևանյանը շեշտում է՝ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ ինքն Ադրբեջանի թեկնածուն է։ «Սա բացահայտ սպառնալիք է, որը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի խոստովանում է, որ ինքը Ադրբեջանի թեկնածուն է։ Որովհետև ասել, որ եթե ես չլինեմ, ապա կլինի պատերազմ, դա նշանակում է, որ դու ներկայացնում ես Իլհամ Ալիևին: Դա մեկ: Երկրորդը, եթե ասում են, որ «մենք արդեն խաղաղություն ենք բերել», ինչո՞ւ պետք է պատերազմ լինի այդ դեպքում և երրորդը իրական խաղաղություն՝ երաշխավորված խաղաղություն, կարող է բերել միայն այն ուժը, որը չունի այն հետագիծը, որն ունի Նիկոլ Փաշինյանը․ ինքը պարտված է, Ալիևի կողմից տարբեր որակումների ենթարկված է և Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ ինքը գիտակցված գնացել է երաշխավորների, միջնորդների ինստիտուտի վերացմանը, որովհետև ակնկալում է, որ իրեն այդ ձևով Թուրքիան ու Ադրբեջանը կօգնեն վերարտադրվել, ինչպես որ 2021 թվականին աջակցեցին, և ինքը որոշակի այդ աջակցությունից օգտվեց»,- ասաց նա՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ Փաշինյանի մնալու դեպքում է լինելու երաշխավորված պատերազմ ու պարտություն։

Մեր զրուցակիցը վստահ է, որ այս ընտրությունների արդյունքներով «Երևան-2» տեղի չի ունենալու, քանի որ իշխանության պրոքսի ուժերը դրա համար բավարար ներուժ չունեն։

Մանրամասները՝ տեսանյութում․
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր