Ուղիղ եթեր
Ներքին 4 ամիս առաջ - 09:00 31-03-2026

Հաշվեհարդա՞ր, թե՞ վատ հիշողություն․ 13 տարի անց ՊՆ-ն փորձում է «հետ բերել» այն, ինչ տարիներով չի վերահսկել

ՊՆ հերթական փաստաթուղթն է հրապարակել, որը բացահայտում է տարիներ շարունակ կառավարման համակարգում կարևոր գործընթացների վերահսկողության բացակայության մասին։ Հատկանշական է, որ միայն 13 տարի անց Պաշտպանության նախարարությունը «հիշել» է մի այնպիսի պայմանագրի մասին, որը կարևոր տեխնիկայի մատակարարում էր նախատեսում, սակայն այդպես էլ չի կատարվել, ինչը ցույց է տալիս համակարգի լուրջ թերացումների և թույլ վերահսկողության մասին։

Խոսքը վերաբերում է «Լազերային տեխնիկա» ՓԲԸ-ին, որի հետ 2013թ․-ի մարտին կնքված պայմանագրով նախատեսված էր ռազմական նշանակության ապրանքի մատակարարում։




Նշենք, որ 2024 թվականի օգոստոսի 8-ի կառավարության որոշմամբ «Լազերային տեխնիկա» ՓԲԸ-ն միացվել է «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ին։ Այսինքն՝ ընկերությունը փաստացի դադարել է առանձին գոյություն ունենալուց։

Հարց է առաջանում՝ արդյոք վերակազմակերպումը չի բարդացնում պատասխանատվության հստակեցումը։ Ինչպե՞ս են փոխանցվել պարտավորությունները իրավահաջորդ ընկերությանը։

Փաստաթուղթը, որը ստորագրված է 2026թ․ մարտի 24-ին, բացահայտում է մի իրավիճակ, երբ դեռ 2013 թվականին կնքված պայմանագիրը տարիներ շարունակ մնացել է անտեսված՝ առանց պատշաճ վերահսկողության։ Եթե վերահսկողության բացակայությունը տեղափոխենք 44-օրյա պատերազմի համատեքստ, ապա պատկերն ավելի մտահոգիչ է դառնում։

Նույն տրամաբանությամբ կարելի է ենթադրել, թե ինչ արագությամբ կարող էին զինամթերքը հասցնել առաջնագիծ կամ որքան օպերատիվ կարող էին լինել հրամանները։ Մերգելյան ինստիտուտի նկատմամբ «ժամկետանց պարտավորությունների» մասին ՊՆ-ի վարքագիծը ավելի շատ հիշեցնում է ուշացած հաշվեհարդար։

Հիշեցնենք՝ Oragir.News-ն իր հրապարակումներում անդրադարձել էր 7 տարի առաջ Մերգելյանի անվան գիտահետազոտական ինստիտուտի և Պաշտպանության նախարարության միջև կնքված պայմանագրին, որի համաձայն ինստիտուտը ՊՆ-ին պետք է մատակարարեր 100 միավոր արտադրանք, որը չի կատարել:

Փաստացի ՊՆ-ն հիմա փորձում է «հետ բերել» այն, ինչ տարիներով չի վերահսկվել։

Վերադառնալով «Լազերային տեխնիկա» ՓԲԸ-ին, ՊՆ-ն իր պահանջագրում ներկայացնում է նախատեսված աշխատանքը չկատարելու դիմաց միլիոնների տույժ-տուգանքները։

«Տեղեկացնում եմ, որ «Լազերային տեխնիկա» ՓԲԸ-ն պարտավոր է սույն ծանուցումը ստանալուց հետո 5 բանկային օրվա ընթացքում ՀՀ պետական բյուջե փոխանցել 57 604 375 ՀՀ դրամ` որպես տույժ, 481 250 ՀՀ դրամ՝ որպես տուգանք, որը հաշվարկված է մինչև 25.01.2023թ. ներառյալ: Ինչպես նաև Պայմանագրի միակողմանի ամբողջությամբ լուծման արդյունքում ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին անհրաժեշտ է փոխանցել 46 250 000 ՀՀ դրամ՝ ընկերության կողմից ՀՀ պաշտպանության նախարարության նկատմամբ վերոնշյալ պայմանագրի շրջանակներում առկա չմարված պարտավորությունը և 49 640 000 ՀՀ դրամ։

Նշված գումարների վճարված լինելը հավաստող փաստաթղթերի բնօրինակները անհրաժեշտ է մինչև 2026թ. ապրիլի 1-ը ներառյալ ներկայացնել ՀՀ ՊՆ գնումների կազմակերպման վարչություն, 2077 սենյակ:

Հայտնում եմ, որ վերոնշյալ գումարները Ձեր կողմից չվճարելու դեպքում ՀՀ պաշտպանության նախարարությունը կձեռնարկի միջոցներ դրանց գանձելու ուղղությամբ: Տեղեկացնում եմ նաև, որ վերոգրյալի համաձայն «Լազերային տեխնիկա» ՓԲԸ-ն կընդգրկվի գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում»,- նշված է ՊՆ գրության մեջ:

Այսպիսով, եթե ռազմավարական նշանակության պայմանագիրը կարող է 13 տարի մնալ «մոռացված», ապա տրամաբանական է հարց բարձրացնել՝ ինչպիսի՞ վիճակում են եղել մյուս գործընթացները, հատկապես ճգնաժամային ու պատերազմական պայմաններում։

Այլ կերպ ասած՝ մեկ փաստաթուղթը բավական է, որպեսզի կասկածի տակ դրվի ամբողջ համակարգի արդյունավետությունը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին