Ուղիղ եթեր
Օրակարգ 6 ամիս առաջ - 21:30 30-03-2026

Օրակարգ. ԱՄՆ-ն ու ԵՄ-ն թույլ չեն տալու, որ Փաշինյանն իրենց գցի. Հայկ Խալաթյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Խալաթյանի հետ զրուցել ենք հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս իրավիճակի, Նիկոլ Փաշինյանի վերընտրության հարցում Ռուսաստանի դիրքորոշման, Արցախի հանձնման, դրանից խուսափելու ճանապարհների, Իրանի շուրջ ծավալվող զարգացումների, դրանից Հայաստանի համար ստեղծվող մարտահրավերների, սպասվող խորհրդարանական ընտրությունների, ընդդիմության անելիքների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Հայկ Խալաթյանը շեշտում է՝ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն թույլ չեն տալու, որ Փաշինյանն իրենց գցի։

«Եթե որոշ մարդկանց թվում է, այսպես մի քիչ կոպիտ ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը հետո կգցի եվրոպացիներին, եվրոպացիները և ԱՄՆ-ն այդ տեսակետից տարբերվում են Ռուսաստանից։ Նրանք եթե աջակցություն ցուցաբերում են, իսկ նրանք այս պահին ակնհայտ է, որ աջակցում են ներկայիս իշխանություններին՝ սկսած այդ ֆինանսական օգնությունից, ադմինիստրատիվ աջակցությունը՝ այսպես կոչված հիբրիդային հարձակումների դեմ, (Վենսի հայտարարությունը Երևանում-Դ.Գ.) վերջացած այդպիսի ուղղակի նույնիսկ աջակցությունը, որ Վենսը, Հաքան Ֆիդանը, եվրոպական գործիչները հստակ նշում են, որ իրենք ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը հաղթի, նույնիսկ գումարներ են տրամադրում Հայաստանին և այլն։

Դա էսպես բարեգործություն չի, դրա դիմաց Հայաստանի իշխանությունները պետք է փոխհատուցեն, իսկ կարող են փոխել մենակ մի կերպ՝ հակառուսական քաղաքականությունով։ Դրա համար եմ ասում՝ այս պայմաններում դա բերելու է լուրջ խնդիրների Հայաստանի համար»,- ասաց նա՝ նկատելով, որ ի տարբերություն ռուսների՝ եվրոպացիներն ու ամերիկացիները շատ ավելի հետևողական ու կոշտ են։

Անդրադառնալով Իրանի շուրջ ծավալվող պրոցեսներին՝ Խալաթյանը համոզմունք հայտնեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն ծուղակն է գցել։

Մանրամասները՝ հարցազրույցում: Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր