Արտաքին 6 ամիս առաջ - 23:14 29-03-2026

Թբիլիսիում տրամվայի գծի կառուցման մրցույթն ավարտվում է մարտի 31-ին

Թբիլիսիում տրամվայի գծի կառուցման մրցույթն ավարտվում է մարտի 31-ին: Քաղաքապետարանը հրաժարվել է երկարաձգել դիմումների ներկայացման վերջնաժամկետը՝ չնայած մասնակիցների խնդրանքներին: Գրում են վրացական լրատվամիջոցները։

Խոսքը Դիդի Դիգոմին և Դիդուբեին միացնող խոշորամասշտաբ տրամվայի գծի նախագծի մասին է: Մրցույթը ներառում է տրամվայի գծի կառուցման համար անհրաժեշտ նախագծային և նախահաշվային փաստաթղթերի պատրաստում և շինմոնտաժային աշխատանքների կատարում:

Նախագծի արժեքը կազմում է 416,592,000 լարի, ֆինանսավորումը տրամադրվել է Ասիական զարգացման բանկի կողմից: Նախագծով կառուցվելու է 7.5 կմ տրամվայի գիծ, 11 կանգառ։ Երթուղին լինելու է Դիդի Դիգոմիի 3-4 միկրոշրջաններից՝ Աղմաշենեբելի պողոտայով մինչև Դիդուբեի մետրոյի կայարան:

Հիշեցնենք, որ տրամվայի գծի կառուցման մրցույթը երկրորդ անգամ հայտարարվել էր փետրվարի 16-ին։ Անցյալ տարվա հոկտեմբերին հայտարարված առաջին մրցույթը չեղյալ էր հայտարարվել՝ պատճառաբանելով մրցույթային փաստաթղթերում տեխնիկական բնութագրերը և ընթացակարգերը ճշգրտելու անհրաժեշտությունը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում