Արտաքին 7 ամիս առաջ - 22:07 27-03-2026

Ռուբիոն մեղադրել է Զելենսկիին՝ Ուկրաինայի համար ԱՄՆ անվտանգության երաշխիքների մասին ստելու մեջ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեղադրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի համար ԱՄՆ անվտանգության երաշխիքների մասին ստելու մեջ։

Նա նշել է, որ Զելենսկին ստում է, երբ պնդում է, որ Ուկրաինայի համար ԱՄՆ անվտանգության երաշխիքները կախված են Դոնբասից Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումից։

«Դա սուտ է։ Շատ ցավալի է, որ նա դա ասել է», - ասել է Ռուբիոն։

Ռուբիոն հավելել է, որ ԱՄՆ-ն բացատրել է Ռուսաստանի դիրքորոշումը Դոնբասի հարցում Ուկրաինային, և այժմ ընտրությունը Կիևինն է։

«Եթե նրանք պատրաստ չեն որոշակի որոշումներ և զիջումներ անել, պատերազմը կշարունակվի», - ասել է պետքարտուղարը։

Նա նաև նշել է, որ Կիևի համար ԱՄՆ անվտանգության երաշխիքները արդյունավետ չեն լինի մինչև հակամարտության կարգավորումը։ Նա ասել է, որ այս ուղերձը հստակորեն փոխանցվել է Վլադիմիր Զելենսկիին։
Ռուբիոն նաև ընդգծել է Վաշինգտոնի կողմից Մոսկվայի հետ հաղորդակցության ուղիների պահպանման կարևորությունը, քանի որ Ռուսաստանը մնում է հզոր միջուկային զենք ունեցող երկիր։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին