Արտաքին 4 տարի առաջ - 22:39 18-02-2022

«Տղան ասաց, տղան արեց»․ Լավրովը՝ Ռուսաստանի համար ԱՄՆ-ից անվտանգության երաշխիքների պահանջի մասին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը RT-ին տված հարցազրույցում ասել է, որ Մոսկվան ձգտելու է ապահովել, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն կատարեն իրենց անվտանգության պարտավորությունները և այդ կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության տված խոստումները։

«Մենք ձգտելու ենք ապահովել, որ ամեն ինչ արդար լինի։ Ես չեմ ուզում դիմել ժարգոնին, բայց մենք ունենք մի հայեցակարգ՝ «Տղան ասաց, տղան արեց» («Пацан сказал — пацан сделал»):

Առնվազն «հասկացությունները» պետք է հարգվեն նաև միջազգային մակարդակով»,- ասել է Լավրովը։

Հարցազրույցի տեքստային տարբերակը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։ Սերգեյ Լավրովի խոսքով՝ Մոսկվան շահագրգռված է «մանրամասն բացատրել մեր ամերիկացի գործընկերներին և ՆԱՏՕ-ի նրանց բոլոր դաշնակիցներին, որ մենք չենք կարող բավարարվել խոստումներով»։ Նա հայտարարել է, որ «պետությունների ղեկավարների գրավոր պարտավորությունները, որոնք ՆԱՏՕ-ի անդամներից պահանջում են առավելագույնս հաշվի առնել մեր շահերը, անարժեք են դառնում», և «դա չի աշխատի»։

Նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել էր անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ին ուղղված պատասխանները, որոնցում երկրին մեղադրում էր Եվրոպայում անվտանգության երաշխիքները մանևրելու մեջ։ Փաստաթղթում ասվում է, որ Մոսկվան պնդում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայից և Բալթյան երկրների տարածքներից ԱՄՆ-ի բոլոր ռազմական ուժերի և սպառազինությունների դուրսբերումը։

Բացի այդ, գերատեսչությունը պնդում է, որ «ռուսական ներխուժում չկա և նախատեսված չէ»։ Պատասխանի հրապարակումից հետո ՌԴ ԱԳՆ կայքը դադարել է գործել։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին