Ներքին 6 ամիս առաջ - 12:54 27-03-2026

Խաղաղությունն արժանապատվություն է, և արժանապատվությունը խաղաղությունն է. Փաշինյան (տեսանյութ)

Պատերազմի՝ Քոչարյան-Կարապետյան-Ծառուկյան եռագլուխ կուսակցությունը մի թեզ է որդեգրել, ըստ որի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն արժանապատիվ չէ:

Այս մասին իր Ֆեյսբուքի ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

«Ինչո՞վ են հիմնավորում նրանք այդ թեզը, հիմնավորումներից մեկն այն է, որ Ադրբեջանը, նկատի ունենալով 2021, 2022, 2023 թվականների իրադարձությունները, ներխուժում է իրականացրել ՀՀ ինքնիշխան տարածք: Դա տեղի է ունեցել ոչ թե խաղաղության, այլ կոնֆլիկտի իրավիճակում»:

«Նախորդող շրջանի բոլոր ներխուժումները երկու կողմերից տեղի են ունեցել ոչ թե խաղաղության, այլ կոնֆլիկտի պատճառով, պատերազմի պատճառով: Ընդհակառակը, խաղաղության օրակարգի ու գործընթացի շնորհիվ է, որ ՀՀ ինքնիշխան տարածքի ճանաչում է տեղի ունեցել»,- ասաց նա, նշելով, որ ներխուժումները տեղի են ունեցել այն պայմաններում, երբ ՀՀ-ն ունեցել է դե յուրե անվտանգության երաշխիքներ և երաշխավոր:

Փաշինյանը, անդրադառնալով անազատության մեջ հայտնվածներին, հայտարարեց, որ նրանք անազատության մեջ են հայտնվել հենց կոնֆլիկտի պատճառով:

«Կոնֆլիկտի շարունակությունն անգամներով նվազեցնում է, եթե չասենք՝ անհնար է դարձնում նրանց ազատ արձակվելը, իսկ խաղաղությունն անգամներով ավելացնում է, եթե չասենք՝ երաշխավորում է նրանց ազատ արձակումը»,- ասաց նա:

Փաշինյանը տվեց անարժանապատվության իր պատկերացումը. ուրիշի հույսով ու դրդմամբ մտել ենք կոնֆլիկտի մեջ և թույլ ենք տվել, որ մեզ օգտագործեն ուրիշների դեմ:

«Երբ պետությունն արժանապատիվ դիրքում է, իհարկե, արժանապատիվ վասալն արդեն հայտնվում է անարժանապատիվ վիճակում. սրա հետ է կապված նրանց դիսկոմֆորտը:
Խաղաղությունն արժանապատվություն է, և արժանապատվությունը խաղաղությունն է. սա է իմ եզրակացությունը»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում