Արտաքին 5 ամիս առաջ - 20:40 26-03-2026

Հայկական կողմը «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը կավարտի 5 տարվա ընթացքում. թուրք նախարար

Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն խոսել է «Զարգացման երթուղու» և «Զանգեզուրի միջանցք» նախագծերի վերջին զարգացումների մասին, որոնք նպատակ ունեն նվազեցնել ծովային տրանսպորտային հանգույցներից կախվածությունը:

Կարսից մինչև Նախիջևանի սահման երկաթուղու շինարարության մեկնարկի մասին հայտարարելով՝ Ուրալօղլուն նշել է, որ Թուրքիայի աշխարհատնտեսական դիրքը ամրապնդելու ռազմավարական քայլերը կշարունակվեն առանց ընդհատման։

«Մենք սկսել ենք երկաթուղային ենթակառուցվածքի կառուցումը Կարսից մինչև Նախիջևանի սահման հատվածում։ Մենք լիովին կատարում ենք «Զանգեզուրի միջանցքի» իրականացման պահին մեզ վրա դրված պատասխանատվությունը և վճռականորեն առաջ ենք շարժվում, որպեսզի ապահովենք անխափան երկաթուղային ինտեգրումը Թուրքական պետությունների կազմակերպության աշխարհագրությանը: Սակայն «Զանգեզուրի միջանցքի» հիմնական տարանցիկ գիծը, որն անցնում է Հայաստանի Մեղրու շրջանով, ունի մոտ 42-43 կիլոմետր երկարություն։ Մենք տեսնում ենք, որ շինարարությունը դեռևս չի սկսվել՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցային գործընթացի պատճառով»,- ասել է նա։

Ըստ նրա՝ Նախիջևանում մոտ 80 կիլոմետր երկարությամբ գործող գծի արդիականացման և բարելավման աշխատանքներն ավարտվել են, և 15-20 կիլոմետր երկարությամբ նոր գծի շինարարությունը նույնպես ընթանում է ըստ պլանի։

«Ադրբեջանցի պաշտոնյաների խոսքով, եթե հայկական կողմից շինարարական աշխատանքները սկսվեն այս տարի, գծերը, ենթադրաբար, կավարտվեն հինգ տարվա ընթացքում»,- ընդգծել է Ուրալօղլուն։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան