Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 4 ամիս առաջ - 19:00 26-03-2026

ՊՆ-ի որոշումը ռիսկային է․ բանակում կադրային «սով» է սկսվելու

«Այս նախաձեռնությունը կարող է հանգեցնել կադրային «սովի» խորացմանը։ Զինվորականները, ձեռք բերելով այլ մասնագիտություն, ծառայության ավարտից հետո կարող են վերջնականապես լքել համակարգը՝ նախընտրելով քաղաքացիական աշխատանքը։ Սա կարող է հանգեցնել պրոֆեսիոնալ փորձառություն ունեցող մասնագետների կորստի»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը՝ անդրադառնալով ՊՆ-ի նոր նախաձեռնությանը, որը, գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանի պնդմամբ, ուղղված է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների մրցունակության բարձրացմանը։

Հիշեցնենք՝ նախօրեին՝ Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Սուրեն Պապիկյանն ասել էր, որ այս տարի ընդունվող սպաները արդեն կարող են ՀՀ բուհերում երկրորդ մասնագիտություն ստանալ։

«Իդեան հետևյալն է, որ արդեն հաջորդ տարվանից, այսինքն՝ այս տարվա ընդունվողները կարող են ստանալ երկրորդ մասնագիտություն, այսինքն՝ երկրորդ կուրսից հետո, իրենց հիմնական, զինվորական կրթությունից զատ, կարող են հայաստանյան այլ բուհերում ստանալ երկրորդ մասնագիտություն (ԵՊՀ, Մանկավարժական, Պոլիտեխնիկ). մենք ուզում ենք ունենալ սպա մանկավարժ, սպա հոգեբան, սպա ինժեներ»,- ասել էր նա՝ պնդելով՝ որոշման նպատակն այն է, որ 20-ամյա պայմանագրի ժամկետը լրանալուց հետո զինվորականներն աշխատաշուկայում մրցունակ լինեն։

Մխիթարյանը թեև դրական է համարում կրթության հնարավորությունը, սակայն մատնանշում է մի շարք ռիսկեր և համակարգային խնդիրներ։

Փորձագետն առաջարկում է քաղաքացիական բուհեր ուղարկելու փոխարեն համապատասխան ամբիոններ բացել հենց ռազմական ակադեմիաներում, ինչը, նրա կարծիքով, թույլ կտար Պաշտպանության նախարարության համակարգում ունենալ բարձրագույն կրթությամբ ռազմական գործիչներ, որոնց պակասն այսօր զգալի է։

Ատոմ Մխիթարյանը կարևորում է զինվորականին քաղաքացիական կյանքից չհեռացնելու փաստը։ Նա որպես օրինակ է ներկայացնում Շվեյցարիան, որտեղ մարդը կարող է երկար տարիներ ծառայել՝ միաժամանակ պահելով կապը քաղաքացիական կյանքի հետ, կարող է ստեղծագործել, մասնակցել հասարակական կյանքին, մինչդեռ հիմա Հայաստանում զինվորական ծառայությունը ենթադրում է լիակատար մեկուսացում, ինչը չի նպաստում բանակ-հասարակություն կապին։

«Շատերը տեղեկություն չունեն՝ ինչ է կատարվում բանակում, քանի որ քիչ թվով մարդիկ են հետաքրքրված զինվորական կարիերայով։ Եթե կարողանանք ներդնել այնպիսի փորձ, որտեղ մարդը և՛ զինվորական է, և՛ քաղաքացիական կյանքի լիարժեք անդամ, ապա բանակ-հասարակություն կապն էապես կամրապնդվի»,- եզրափակել է փորձագետը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ