Ներքին 6 ամիս առաջ - 11:44 26-03-2026

Դիլիջանում ձախողել են 1 միլիարդ դրամանոց ծրագիրը. Ոսկան Սարգսյան

Դիլիջանում ձախողել են 1 միլիարդ դրամանոց ծրագիրը:

Այս մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը:

Դիլիջան քաղաքի <<Գետափնյա փողոցի ասֆալտապատում և մայթերի վերանորոգում և Մյասնիկյան -Սայաթ-Նովա -Աղստև հատվածի սելավատարի կառուցում» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 1 միլիարդ 33 միլիոն դրամ է,որից 620 միլիոն դրամը Դիլիջան համայնքի մասնաբաժինն է, իսկ 413 միլիոն դրամը՝ պետական աջակցության չափը։ 2,4 կմ երկարությամբ փողոցում ասֆալտի մի շերտն են փռել, մյուսը՝ երբ եղանակները լավանան։

Նախագծով նախատեսված է ,որ 2.4 կմ փողոցի ամեն քառակուսի մետրում, ասֆալտապատումից առաջ 20 կգ ցեմենտ պետք է լցվեր, սակայն դա ընդհանրապես չի արվել։

Ծրագրով նախատեսված է անձրևաջրերի․ սելավաջրերի հեռացման համար խողովակների տեղադրում, հիդրոտեխնիկական կաոռւյցների կառուցում։ Նման աշխատանքների դեպքում ծրագիրը պետք է ընդգրկվեր ՀՀ կառավարության 2015թ․մարտի 19- ի N 596-Ն որոշման N 4 հավելվածի N 3 ցանկի 4-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված օբյեկտների ցանկում, որոնք ենթակա են պետական համալիր փորձաքննության։ Սակայն նման փորձաքննություն չի անցկացվել, ծրագիրը 60 տոկոսով իրականացվել է,սակայն իրականացվել է նախագծից հսկայական շեղումներով։ Ծրագրով կատարված գնումների գները խիստ ուռճացած են։

Կառավարության որոշմամբ այդ ծրագրի իրականացումը երկարաձգել են մինչև 2027թ․ հունիսի 30-ը։

Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումից հետո դիմելու եմ իրավապահ մարմիններին, որ այս խայտառակ ծրագրի վերաբերյալ քննություն իրականացնեն , պետական և համայնքային բյուջեներից տասնյակ միլիոնավոր դրամների մսխումների համար պատասխանատուները օրենքով պատասխանատվության ենթարկվեն։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը