Ներքին 5 ամիս առաջ - 18:49 25-03-2026

Բացահայտվել է Երևանում 20-ամյա ուսանողուհու մահվան իրական պատճառը

2022 թվականի հունվարի 21-ին SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել Երևանի Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց 38/3 շենքի բակում հայտնաբերված 20-ամյա աղջկա մասին։

Այդ օրը՝ ժամը 09:00-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ նշված շենքի բակում քաղաքացի կա ընկած, ում օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել էր հիվանդանոց։

SHAMSHYAN.com-ը հայտնել էր, որ ըստ նախնական տեղեկությունների, ինչն առաջին իսկ պահից ստացվել էր նաև ոստիկանության Արաբկիրի բաժնում և ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում, 20-ամյա Ինգա Ա.-ն իրեն 3-րդ հարկի պատուհանից ցած էր նետել և նույն օրը նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արաբկիրի քննչական բաժնում նախապատրաստված քրեական վարույթի շրջանակում քննիչներն իրականացրել են հսկայածավալ գրագետ աշխատանք, և դրա արդյունքում պարզվել է, որ տեղի ունեցածը ոչ թե ինքնասպանություն է (քանի որ օրեր անց՝ փետրվարի 10-ին, հիվանդանոց տեղափոխված Ինգա Ա.-մ մահացել է), այլ սպանություն, որը կազմակերպված է եղել ամուսինների կողմից։

Ու եթե Արաբկիրի քննիչները չցուցաբերեցին պրոֆեսիոնալիզմ, գործն այդպես էլ կմնաը չբացահայտված ու հանրությունը կիմանար, թե 20-ամյա աղջիկը, ով սովորելու նպատակով Վանաձորից ժամանել էր Երևան, ինքնասպան է եղել, մինչդեռ մինչև նրան պատուհանից նետելը Ա. Թ.-ն բութ առարկայով հարվածել էր նրան, որից հետո ամուսինները դեպքը կոծկելու նպատակով իրենց տան խոհանոցի պատուհանից նրան դուրս են նետել։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնուկ երեկ՝ մարտի 24-ին, նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քր. օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի (սպանություն) հատկանիշներով։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչը դիմել է Երևան քաղաքի քրեական իրավասության դատարան և դատարանը բավարարել է նրա միջնորդությունը ու Ա. Թ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ նրա կնոջ՝ Ե. Մ.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան
19:48 Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Բելգորոդին
20:16 Անջելինա Ջոլին այցելել է Ուկրաինա
17:21 Մեր սիրելի եղբայրներն այսօր մեր համազգային ամոթի խտացումն են` գտնվելով Բաքվի բանտում. Բագրատ Սրբազան