Ուղիղ եթեր
Ներքին 5 ամիս առաջ - 16:39 25-03-2026

Ամուսինները պատուհանից դուրս էին նետել իրենց հարազատին. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացառապես քննչական գործողությունների կատարման արդյունքում պարզվել է, որ 2022 թվականի հունվարի 21-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված սպանություն:

ՔԿ-ն հայտնում է, որ մասնավորապես՝ քրեական վարույթի շրջանակում կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ի.Ա.-ն 2020 թվականին ուսման նպատակով Վանաձորից տեղափոխվել է Երևան և բնակություն հաստատել իրեն ու իր ընտանիքին հարազատ՝ ամուսիններ Ա.Թ.-ի և Ե.Մ.-ի բնակարանում՝ նրանց հետ միասին:

Դեպքին նախորդող օրը Ի.Ա.-ի և Ա.Թ.-ի միջև իրենց բնակության հասցեում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում Ի.Ա.-ն բութ առարկայի առնվազն մեկ հարվածի արդյունքում ստացել է կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք, որից հետո ամուսինները վերը նշված բնակարանի խոհանոցի պատուհանից տուժողին դուրս են նետել, ինչի հետևանքով վերջինս 2022 թվականի փետրվարի 10-ին մահացել է:

2026 թվականի մարտի 24-ին ամուսինների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանությունը):

Ա.Թ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ Ե.Մ.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին