Ուղիղ եթեր
Արտաքին 6 ամիս առաջ - 21:32 24-03-2026

Սուդանում հիվանդանոցին hասցված hարվածի հետևանքով կա 70 զոհ

Սուդանում հիվանդանոցին հասցված հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի, այդ թվում՝ 13 երեխա: Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Սուդանում ԱՀԿ առողջապահական արտակարգ իրավիճակների գծով ղեկավար Հալա Խուդարին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ նրա հաղորդման՝ Էդ-Դաեյն քաղաքի հիվանդանոցը հարվածի է ենթարկվել մարտի 20-ի երեկոյան: Նախնական տվյալներով հաղորդվում էր 64 զոհի և 89 վիրավորի մասին, սակայն որոնողական աշխատանքներից հետո զոհերի թիվն աճել է՝ հասնելով 70-ի, որոնց թվում են 7 կին, 13 երեխա, 1 բժիշկ և 2 բուժքույր: Միևնույն ժամանակ, վիրավորների թիվը հասել է 146-ի, ներառյալ պացիենտները, նրանց ուղեկցող ընտանիքի անդամները և ութ բուժաշխատողներ:

Ինչպես նշում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Էդ-Դաեյնի հոսպիտալը սպասարկում էր շուրջ 2 միլիոն մարդու Արևելյան Դարֆուրի ինը շրջաններում: Դրա ավերումը զգալիորեն նվազեցնում է անհրաժեշտ բժշկական օգնության հասանելիությունը մի տարածաշրջանում, որը լուրջ տուժել է 2023 թվականից ի վեր շարունակվող հակամարտությունից:

ԱՀԿ-ն հաստատել է, որ 2023 թվականի ապրիլի 15-ից ի վեր Սուդանում բժշկական հաստատությունների վրա իրականացվել է 213 հարձակում, որոնց հետևանքով զոհվել է 2042 մարդ: Կազմակերպությունը կոչ է անում հակամարտող բոլոր կողմերին պահպանել միջազգային հումանիտար իրավունքը, որն արգելում է հարձակումները խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա:

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
14:47 Ֆրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել