Ներքին 6 ամիս առաջ - 21:19 24-03-2026

Գյուղեր, որոնք ուզում են, որ իրենց դպրոցը փակվի

2026 թվականից «ՀՀ կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման» ծրագրի շրջանակում նախատեսվում է փակել 232 հանրակրթական դպրոց Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։

Շիրակի մարզը նույնպես ներառված է այս գործընթացում․ այստեղ փակվող դպրոցներից միայն մեկը՝ Գյումրու թիվ 43 դպրոցն է քաղաքային բնակավայրում, իսկ մնացած 47-ը գտնվում են սահմանամերձ և լեռնային գյուղերում՝ հանդիսանալով տվյալ բնակավայրերի միակ կրթօջախը։ Մարզի ամենախոցելի հատվածներից են հյուսիսային գոտին՝ Ամասիա և Աշոցք համայնքները։

Ամասիայում նախատեսվում է լուծարել 14 դպրոց՝ ընդհանուր 279 աշակերտով։ Լուծարման ենթակա դպրոցներ կան նաև Անի համայնքում։ Սակայն ուշագրավ է, որ Շիրակի մարզի ոչ բոլոր գյուղերում են բնակիչները դիմադրում ԿԳՄՍ նախարարության որոշմանը։

Որոշ համայնքներում իրավիճակն ավելի շատ ընդունողական է, քան պայքարող։ Մասնավորապես, Անի համայնքի Անիպեմզա և Աղին գյուղերի բնակիչները լուրջ մտահոգություն չեն հայտնում այն փաստի առնչությամբ, որ շուտով կարող են զրկվել իրենց գյուղի միակ դպրոցից։ Նմանատիպ լռություն է նաև Ամասիայի Ողջի գյուղում, որտեղ բնակիչները փաստացի չեն ընդդիմանում սպասվող փոփոխություններին։

Ախուրյան համայնքի որոշ գյուղերում ևս նկատվում է նույն պատկերը․ բնակիչները շարունակում են լուռ մնալ՝ չարձագանքելով իրենց առջև ծառացած կրթական և սոցիալական լուրջ մարտահրավերներին։

Այս ֆոնին հարց է առաջանում՝ արդյոք այս լռությունը պայմանավորված է անտեղյակությա՞մբ, անտարբերությա՞մբ, թե՞ պարզապես հարմարվողականությամբ այն գործընթացներին, որոնք կարող են էականորեն փոխել գյուղական կյանքի ապագան։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում