Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 14:25 24-03-2026

5 տարեկանի փոխարեն նախակրթարան հաճախելու հնարավորություն կունենան նաև 4 տարեկան երեխաները. նախագիծ

ԿԳՄՍՆ-ն մշակել է նախագիծ, որով առաջարկվում է, որ նախակրթարաններն ունենան հնարավորություն՝ ընդունելու երեխաներին 4-6 տարեկան տարիքային խմբում:

Սա նշանակում է՝ այժմ գործող 5 տարեկանի փոխարեն հնարավորություն կունենան նախակրթարաններ հաճախել նաև 4 տարեկան երեխաները:

Այդ մասին Ազգային ժողովի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով համապատասխան նախագիծը:

Ըստ նախարարի՝ սա կարևոր որոշում է հատկապես քաղաքային բնակավայրերի համար, որտեղ կան նախակրթարաններ հաճախելու հերթեր, և երեխաները վաղ փուլում չեն կարողանում ներգրավվել նախադպրոցական կրթութան պրոցեսում:

«Կարևորում եմ, որ մենք այն բոլոր բնակավայրերում, որտեղ նախակրթարանը միակ հաստատությունն է, որտեղ հնարավոր է ունենալ նախադպրոցական կրթություն, ինչը նշանակում է, որ մանկապարտեզներ տվյալ բնակավայերում չկան, այս պարագայում մենք նախատեսում ենք, որ կկարողանան նախակրթարան հաճախել 3-6 տարեկան երեխաները:

Սա էլ հնարավորություն է տալիս ավելի ճկուն և այլընտրանքային միջոցներով ապահովել այն բնակավայերը, որտեղ փոքր թվով նախադպրոցական տարիքի երեխաներ կան, և նրանց դուրս չթողնել կրթությունից»,- ասաց նա:

Երկրորդ փոփոխությունը վերաբերում է հավաստագրման կարգին: Նախատեսվում է սահմանել միասնական ստանդարտ, որը կընդլայնի հավաստագիր ունեցողների դաշտը:

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ
11:00 Քոլեջում խստացված ռեժիմ է