ՍպորտZone 8 ամիս առաջ - 20:00 22-03-2026

ՍպորտZone․ Բազկամարտը չի վարձատրվում, մարզիկը մնում է միայնակ․ Մարիամ Սարգսյան

Oragir.News-ի «ՍպորտZone» հաղորդաշարի հյուրն է բազկամարտիկ, Հայաստանի և աշխարհի չեմպիոն Մարիամ Սարգսյանը։

Հարցազրույցի ընթացքում Մարիամ Սարգսյանի հետ զրուցել ենք նրա սպորտային ճանապարհի, պարտությունների և դրանցից հետո ձևավորված մոտիվացիայի մասին։

Քննարկել ենք նաև բժշկական համալսարանում ուսումը և պրոֆեսիոնալ սպորտը համատեղելու դժվարությունները։

Անդրադարձ է կատարվել նաև բազկամարտի ոլորտում առկա խնդիրներին՝ ներքին խոհանոցում առաջացած լարվածություններին, որոնց հետևանքով մարզուհին զրկվել է Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից։

Մարիամ Սարգսյանը խոսել է նաև միջազգային մրցաշարերից՝ առանձնացնելով չեխ և թուրք մարզիկների հետ պայքարը, ինչպես նաև նշել, որ երբեմն զգուշավորություն կա ղազախ մարզիկների հետ մրցումներում։

Զրույցի ընթացքում մարզուհին անդրադարձել է նաև մարզչի հետ ունեցած տարաձայնություններին, որի արդյունքում ներկայումս մարզվում է առանձին։ Նա պատմել է նաև մարզիկների նկատմամբ տեղական իշխանությունների, մասնավորապես՝ Շիրակի համայնքապետարանի վերաբերմունքի մասին։

Վերջում հնչել են նաև բլից հարցեր։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է