Ներքին Միտք 5 ամիս առաջ - 11:10 22-03-2026

Իշխանությունն ամեն օր նոր այլանդակ իրականություն է ստեղծում, իսկ քաղաքական հակադիր համակարգերը միշտ մեկ օր հետ են

Այս գարնան հանրային մթնոլորտն է որոշելու Հայաստանի հեռանկարը։

Եթե քննիչը կարող է արգելել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ելքը Հայաստանից և այցելությունը Վրաստան, ու հայ հասարակությունը դրանից չի փոթորկվում, ուրեմն շատ կարևոր բան մեզանում այնպես չէ։ Մենք բոլորս հասկանում ենք, որ որոշողը քննիչը չէ, բայց դա չէ էականը։

Եթե ընտրարշավ անող ընդդիմադիր քաղաքական ուժերը Վեհափառի հանդեպ իրակացվող այլանդակության մեջ չեն տեսնում միասնական ընդվզման, ժողովրդին միասնական ուղերձ հղելու սուր խնդիր, միասնական ռեակցիայի պահանջ, ապա ի՞նչ արժեք ունի այդ ընտրարշավը։

Եթե երկրի ինտելեկտուալ շրջանակները չեն ընդվզում, ապա ինչի՞ մասին է խոսքը։

Եթե մթնոլորտը երկրում ընտրություններից 2.5 ամիս առաջ սա է, ապա ի՞նչ ընկալում և ազդեցություն պետք է ունենան մեր լավագույն, գրագետ կազմված ծրագրերը։ Իշխանությունն ամեն օր նոր այլանդակ իրականություն է ստեղծում, իսկ քաղաքական հակադիր համակարգերը միշտ մեկ օր հետ են։ Նման տրամաբանությամբ մենք տեղի ունեցողը գիտակցելու ենք հայտնի ամսաթվից հետո։

Նման պայմաններում հասարակությունը միայն աշնանն է հասկանալու այն, ինչի մասին այսօր իրեն զգուշացնում են։ 2020-ի գարուն-ամառ փուլում հանրային կյանքում առավելագույնը 15-20 հոգի էին, որ զգուշացնում էին այլևս անխուսափելի պատերազմի մասին։ Թե ինչ եղավ այդ աշնանը՝ բոլորն արդեն գիտեն, բայց դաս չքաղեցին։ Ոչ մի հետևություն։

Հիմա կանգնած է սուր խնդիր` փոխել այսօրվա ինդիֆերենտ մթնոլորտը։ Ապրիլ-մայիս ամիսների հանրային մթնոլորտն է որոշելու Հայաստանի երկար տարիների հեռանկարը։ Ծրագրեր մշակելը և ներկայացնելը շատ կարևոր է, բայց վճռորոշը այն հանրային մթնոլորտն է, որի ժամանակ ներկայացվում են այդ ծրագրերը։ Իսկ հայաստանյան այսօրվա մթնոլորտը Հայաստանի համար անհասկանալի, անորոշ հեռանկար է պատկերում։ Փոխենք մթնոլորտը, նոր շերտերի ներգրավենք այս գործում, դուրս գանք թիմային կամ անձնական էգոցենտրիզմից, ու մթնոլորտը կփոխվի՝ իր հետ բերելով հաջողություն։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur