Ուղիղ եթեր
Ներքին 5 ամիս առաջ - 13:56 21-03-2026

Սեփական կաշին` խաղի մեջ, կամ ինչպես պոկերում` all in, նույնիսկ` ավելին. Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Սեփական կաշին` խաղի մեջ կամ ինչպես պոկերում` all in, նույնիսկ` ավելին

Հայկական քաղաքական միջավայրի վերջին տարիների ամենասպասված քաղաքական իրադարձությունը լիբանանցի մտածող Ն. Թալեբի «Սև կարապն» է` այն անկանխատեսելի իրադարձությունը, որը մի հրաշքով կգա ու կհեռացնի Փաշինյան Նիկոլի իշխանությունը: Ոչ թե այս կամ այն ուժը, այլ «սև կարապը»` ժողովրդի ցասումը, արտաքին ինչ-որ միֆական ուժերը, էլի եսիմ ովքեր:

Սա սիրելի քաղաքական բանաձև է, խոսույթ, որը գերակայում է քաղաքական սպասումներում: Իմ խորին համոզմամբ, սակայն, ամենակարևոր բանաձևն այլ է` նույն Թալեբի «Skin in the game» (բառացի թարգմանությունը «Սեփական կաշին խաղի մեջ») կամ արդեն կոնտեքստային` «Վտանգելով սեփական կաշին» կամ համանման այլ իմաստներ: Իմաստը սա է` որոշումներ կայացնողը պետք է կրի այդ որոշումների հետևանքները։ Ոչ ոք իրավունք չունի ազդեցություն ունենալ մյուսների կյանքի վրա, եթե ինքը չի կիսում այդ ազդեցության ռիսկը։

Պատերազմ` ուրեմն պետք է պատրաստ լինի զոհվել ինքը` առաջնորդը, սով` ուրեմն սոված պիտի լինի ինքը` առաջնորդը, զրկանքներ, ունեզրկում` ուրեմն բառացի այդ ազդեցությունը պետք է կրի առաջնորդը: Ժամանակակից քաղաքական համակարգերի ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ որոշումներ կայացնողները հաճախ կտրված են այդ որոշումների իրական հետևանքներից։ Նրանք ընդունում են օրենքներ, մշակում ռազմավարություններ և կիրառում քաղաքականություններ, սակայն այդ ամենի ձախողման գինը կամ էլ ուղղակի գինը վճարում է հասարակությունը, ոչ թե իրենք։ Ի դեպ, այստեղ է հենց հասարակության ու իշխանության օտարման հիմնական պատճառներից մեկը, եթե ոչ ամենահիմնականը:

Ասվածը վերաբերում է իշխանությանը, իշխանությունը այսպես են պահում կամ կորցնում:
Ասվածը վերաբերում է ընդդիմությանը: Այս սկզբունքը գիտակցելով ու կիրառելով են իշխանության գալիս:

Եթե ձգտում ես իշխանության, ապա առաջին հերթին պետք է պատասխանել ոչ թե «ինչպես գալ իշխանության», այլ՝ ինչ ես պատրաստ կորցնել այդ ճանապարհին և ԴՐԱՆԻՑ ՀԵՏՈ`
ազատություն, գույք, ամբողջական ունեցվածք, ընտանիքի անդամների ազատություն, ճակատագրեր, երբեմնի կոմֆորտ:

Մի թարմ օրինակ բերեմ: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խամենեի մահվան եղանակը ոչ միայն կրոնական գաղափարական ընտրություն էր, այլև քաղաքականության մեջ Skin in the game սկզբունքի կիրառում: Ուստի, եղած ամեն բանի փոխարեն, բոլոր նրանք, ովքեր իսկապես ձգտում են իշխանության, կարիք ունեն գտնել այն եղանակը, որով հասարակությանը կկարողանան հավատացնել, որ պատրաստ են`

Կրել անձնական և քաղաքական պատասխանատվություն, հատկապես ձախողման դեպքում:

Չփնտրել մեղավորներ, այլ վերցնել այդ բեռը:

Ապրել նույն իրականության մեջ, ինչ ժողովուրդը։

Զգալ նույն տնտեսական ճնշումը, կամ ունենալ նույն սոցիալական խնդիրները, ինչ մարդիկ:

Չխուսափել ռիսկից, այլ կիսել այն
Գիտակցված իշխանափոխությունը սկսվում է այստեղից: «Սև կարապը» գալիս է, երբ հանրությունը հավատում ու վստահում է պոկերի all in ( ամեն ինչ) սկզբունքով սեփական կաշին վտանգելուն:

Քաղաքական դաշտում կան դերակատարներ, որոնք այս սկզբունքի կիրառման կարևորությունը գիտակցում են, ու ցանկանում են և պետք է փորձեն հենց իրենց օրինակով դա ցույց տալ: Ցույց տալ հանրությանը: Քանզի կարևոր է հենց հանրության ընկալումը ու հավատը:

Հարկ է հավատացնել մարդկանց, որ շանս լինի: Շահել մարդկանց վստահությունը:

Վստահությունը չի կառուցվում խոսքերով, այլ կառուցվում է այն պահին, երբ դու պատրաստ ես վճարել քո խոսքի գինը, անգամ` ամենաբարձր։

Իրավունք ունի առաջնորդել միայն նա, ով խաղի մեջ դրել է ոչ միայն իր հեղինակությունը, այլ նաև իր ճակատագիրը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ