Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 5 ամիս առաջ - 20:48 19-03-2026

Ռուսական միջոցառումները ՀՀ արտաքին քաղաքականության վրա չեն ազդում

«Այդ գործողությունները, այո՛, որոշակի հոգեբանական, քաղաքական ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի արտաքին քաղաքականության վրա, կարող են խնդիրներ ստեղծել, բայց օրենքներ չխախտելու դեպքում Հայաստանի իշխանությունները լծակներ չունեն արգելելու, որ որևէ մեկը նման միջոցառում անցկացնի»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝ անդրադառնալով Երևանում գործող Ռուսական տանը մարտի 18-ին տեղի ունեցած «Ղրիմ. սխրանքի 80-ամյակ» ցուցադրության հանդիսավոր բացմանը։

Քաղաքագետը, մեկնաբանելով իրավիճակը, նշեց, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն է, և ցանկացած ոք կարող է իր նախապատվությունների շրջանակում, չխախտելով ՀՀ օրենքները, իրականացնել միջոցառումներ։ Ըստ նրա՝ ինչպես Ռուսաստանի դեսպանը, այնպես էլ ցանկացած այլ երկրի դեսպան կարող է որևէ միջոցառում իրականացնել, և դա դեռևս չի նշանակում, թե Հայաստանը տվյալ երկրի ազդեցության գոտում է։

«Հայաստանը պաշտոնապես չի ճանաչել Ղրիմը որպես Ռուսաստանի մաս, այնպես որ Հայաստանը պաշտոնապես այդ միջոցառմանը մասնակցել չէր կարող և չի մասնակցել։ Եթե կան խմբեր, որոնք ինչ-որ միջոցառում են անցկացնում, այդտեղ Հայաստանը պետականորեն արգելելու մեխանիզմ չունի»,- ասաց Ղևոնդյանը։

Քաղաքագետը զուգահեռներ անցկացրեց Երևանի կենտրոնում գտնվող Արցախի ներկայացուցչության հետ. «Արցախի ներկայացուցչությունում ևս մարդիկ գործունեություն են ծավալում, թեև Հայաստանը պետականորեն չի ճանաչում Արցախի Հանրապետությունը»։

Ինչ վերաբերում է միջազգային հնարավոր արձագանքներին և ԵՄ աջակցության վրա նման միջոցառումների ազդեցությանը, Ղևոնդյանը վստահություն հայտնեց, որ քանի դեռ Հայաստանի իշխանությունները պաշտոնապես չեն մասնակցում նման միջոցառումներին, ուղիղ կերպով ազդեցություններ և խնդիրներ չպետք է առաջանան։ Սակայն հավելեց նաև, որ անկախ ամեն ինչից, դրանք կարող են որոշակի հոգեբանական և քաղաքական ճնշող ազդեցություն ունենալ Հայաստանի արտաքին քաղաքականության վրա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 18-ին Ղրիմի՝ Ռուսաստանի հետ միավորման օրվա առթիվ կազմակերպված այս միջոցառմանը մասնակցել էր ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Դեսպանն իր ողջույնի խոսքում ընդգծել էր 12 տարի առաջ տեղի ունեցած համաղրիմյան հանրաքվեի կարևորությունը և հիշեցրել հայ ժողովրդի ներդրումը Հայրենական մեծ պատերազմի տարիներին թերակղզու ազատագրման գործում։

Նշենք, որ աշխարհի ժողովրդավարական երկրները դատապարտում են Ղրիմի բռնազավթումը ռուսաստանի կողմից, չեն ճանաչում Ռուսաստանի իրավունքները Ղրիմի նկատմամբ։


Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ