Ներքին 6 ամիս առաջ - 17:03 19-03-2026

«Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է

Կասեցվել է «Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցի արտադրական գործունեությունը, քանի որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ մի շարք նորմեր: Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

«Անհամապատասխանությունները փաստն արձանագրել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները:

Այսպես՝ խոհանոցը ապահովված չի եղել ձեռքերի լվացման համար նախատեսված բավարար քանակությամբ լվացարաններով՝ տաք և սառը ջրով, ինչպես նաև արհեստական օդափոխության համակարգերով, հատակների ու պատերի որոշակի հատվածներ չեն ունեցել հարթ մակերես, եղել են ոչ նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող և ախտահանվող նյութերից, առաստաղները կառուցված և նախագծված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը։
Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է մանկապարտեզի խոհանոցը համապատասխանեցնել իրավական ակտերի պահանջներին:

Խախտումները վերացնելու համար վերահսկող կառույցը սահմանել է վերջնաժամկետ»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում