87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Արտաքին 8 ամիս առաջ - 11:32 19-03-2026

ԱՄՆ Սենատը կրկին մերժել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձևը

ԱՄՆ Սենատը կրկին մերժել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձևը, հայտնում է Politico-ն:

Չորեքշաբթի օրը կայացած 47 կողմ և 53 դեմ ձայների հարաբերակցությունը դեմոկրատների առաջնորդած փորձին՝ պահանջելու Կոնգրեսի հավանությունը ռազմական արշավը շարունակելու համար, նույնական է այս ամսվա սկզբին ձախողված քվեարկությանը:
Դեմոկրատներն ազդարարել են, որ կստիպեն անցկացնել նոր քվեարկություններ՝ պոտենցիալ կերպով խափանելով հանրապետականների օրակարգը Սենատում, քանի դեռ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները հրապարակավ հիմնավորումներ չեն ներկայացրել օրենսդիրներին պատերազմի վերաբերյալ։

«Մենք պատրաստվում ենք նրանց կրկին ու կրկին ստիպել, որքան էլ նրանք ատեն դա, քվեարկել այս հարցի շուրջ, մինչև վերջապես հրապարակավ ստանանք այն պատասխանները որոնց արժանի են ամերիկացիները»,- քվեարկությունից առաջ «VoteVets» լիբերալ իրավապաշտպան խմբի հետ ֆորումի ժամանակ ասել է նախաձեռնության առաջնորդներից մեկը՝ դեմոկրատ սենատոր Թիմ Քեյնը:

Դեմոկրատները պնդում են, որ Թրամփը վարում է անօրինական պատերազմ, և որ վարչակազմը պատշաճ կերպով չի հիմնավորել այն Կոնգրեսի կամ հանրության առջև: Նրանք պահանջել են, որ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն ցուցմունք տան հրապարակային լսումների ժամանակ՝ բացատրելու Իրանին հարվածելու հիմնավորումները, հակամարտության վերջնական նպատակները և դրա արժեքի մանրամասները:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
23:58 Պուտինը համաձայնել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային երաշխիքներ տրամադրի
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան