Արտաքին 6 ամիս առաջ - 23:10 18-03-2026

Հայտնի է դարձել զոհված Ալի Լարիջանիի հնարավոր իրավահաջորդի անունը

Գերագույն Ազգային անվտանգության խորհրդում Գերագույն առաջնորդի ներկայացուցիչը Սաիդ Ջալիլին ամենայն հավանականությամբ, կփոխարինի զոհված Ալի Լարիջանիին, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով վերլուծաբանների տվյալներին։

Փորձագետները համամիտ են, որ Ալի Լարիջանիին փոխարինելը հեշտ չի լինի, քանի որ նա կարևոր որոշում կայացնող էր, իսկ նրա իրավահաջորդը կարևոր դեր կխաղա պատերազմը դադարեցնելու ցանկացած բանակցություններում։

Ջալիլին Իսլամական Հանրապետությունում ազդեցիկ քաղաքական գործիչ է։ Նա Իրանի միջուկային հարցերովգլխավոր բանակցող է եղել և ներկայում Գերագույն Ազգային անվտանգության խորհրդում Գերագույն առաջնորդի ներկայացուցիչն է։ 2024 թվականին Սաիդ Ջալիլին առաջադրվել է Իրանի նախագահի պաշտոնում և անցել է քվեարկության երկրորդ փուլ՝ Մասուդ Փեզեշքիանի հետ միասին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը