Ուղիղ եթեր
Օրակարգ 5 ամիս առաջ - 20:00 16-03-2026

Օրակարգ. «Մեր ձևով»-ը պետք է ուրախ լինի, որ ես «ձայներ եմ փոշիացնում». Սուրեն Պետրոսյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Սուրեն Պետրոսյանի հետ զրուցել ենք ընտրություններին միայնակ մասնակցելու որոշման պատճառների, իրեն ուղղվելիք ձայներ փոշիացնելու մեղադրանքների, ընդդիմության իրական նպատակների, Նիկոլ Փաշինյանին արտաքին դերակատարների կողմից ցուցաբերվող աջակցության, ընտրական պրոցեսի վրա դրա հնարավոր ազդեցության, քաղբանտարկյալների առկայության, Միքայել Սրբազանից իշխանության ունեցած վախերի, իշխանության հակաեկեղեցական արշավի իրական նպատակների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Սուրեն Պետրոսյանը շեշտում է՝ Միքայել Սրբազանը սպառնալիք է թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության համար։ «Իմ համար միակ մարդն, ով իշխանության համար որևէ կերպ սպառնալիք է հանդիսացել ու նաև պառլամենտական ընդդիմության, սա պետք է անպայման շեշտել, միակ մարդը, ով նաև քաղբանտարկյալ է, դա Միքայել Սրբազանն է։ Ուրիշ մարդ գոյություն չունի։ Սա պետք է ֆիսքել, որ և՛ քաղբանտարկյալ է, և իրականում վտանգ է ներկայացրել ոչ միայն իշխանությանը, այլ նաև պառլամենտական ընդդիմությանը»,- ասաց նա՝ շեշտելով, որ Միքայել Սրբազանը դեմ էր գործող քաղաքական համակարգին, որի մի մասն էր խորհրդարանական ընդդիմությունն է և գտնում էր, որ պետք է ճեղքել այն։

Ըստ Սուրեն Պետրոսյանի՝ եթե ինքը «ձայներ է փոշիացնում», ապա «Մեր ձևով»-ը, որն իրեն ընտրապայքարի առաջատարն է համարում, պետք է ուրախ լինի դրա համար։ «Այսօր՝ իրենց հայտարարելով, երկրորդ ուժ որպես, կամ երկրորդ չէ, հիմնական ընդդիմադիր ուժ ասում են՝ «Մեր ձևով» այդ թիմն է, ճի՞շտ է, այո՛։ Իրենք ասո՞ւմ են չէ, որ «մենք մեծամասնություն ենք հավաքում բոլոր տվյալների համապատասխան՝ սոցհարցումներ և այլն, և այլն, անխոս առաջատարն ենք և անխոս հաղթում ենք»։ Իրենց խոսույթն է չէ, իմը չի։ Անգամ եթե ես ձայները գնում եմ փոշիացնելու՝ պայմանական եմ ասում, ապա դուք պետք է ուրախ լինեք իմ փոշիացրած ձայներից, որովհետև այդ ձայները գալու են ձեզ, եթե ես չեմ անցնելու»։

Մեր զրուցակիցը վստահ է՝ բացի Նիկոլ Փաշինյանից, Հայաստանում ոչ ոք իշխանության չի հավակնում։

Մանրամասները՝ տեսանյութում.
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին