Ուղիղ եթեր
Արտաքին 7 ամիս առաջ - 21:39 16-03-2026

Թուրքիայի ու Կանադայի առևտրի ծավալը հասնում է 2.7 մլրդ դոլարի

Մարտի 17-ին Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդը կմեկնի Թուրքիա և կհանդիպի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։

Ըստ Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրներից ստացված տեղեկատվության՝ նախատեսվում է, որ Ֆիդանը կանդրադառնա ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների՝ Թուրքիայի և Կանադայի միջև հարաբերությունների խորացման կարևորությանը։

Նախատեսվում է նաև, որ Ֆիդանը կանդրադառնա երկկողմ առևտրի ծավալներին, որը ներկայումս հասնում է 2.7 մլրդ դոլարի։ Ակնկալվում է, որ Ֆիդանը և Անիտա Անանդը կքննարկեն վերականգնվող էներգիայի, այդ թվում՝ միջուկային էներգիայի ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև կանդրադառնա Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, Գազային, Պաղեստինին,Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին և ռուս-ուկրաինական հակամարտությանը։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
18:26 Քոչարյանի և որդու կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվեցին