Արտաքին 6 ամիս առաջ - 19:48 16-03-2026

Թուրքիան ցանկանում է մնալ պատերազմի սահմաններից դուրս. Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան փորձում է հեռու մնալ ԱՄՆ-Իսրայել-Իրան հակամարտությունից և չներգրավվել տարածաշրջանում տարածվող պատերազմում։

«Associated Press»-ին տված հարցազրույցում Ֆիդանը նշել է, որ ներկայում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների վերականգնման ուղղությամբ լուրջ նախաձեռնություններ դեռ չեն նկատվում։ Նրա խոսքով՝ Իրանում շատերը իրենց «դավաճանված» են զգում, քանի որ միջուկային բանակցությունների ընթացքում ենթարկվել են հարձակումների։

Ֆիդանը անդրադարձել է նաև այն տեղեկություններին, թե Իրանից արձակված բալիստիկ հրթիռ է մտել Թուրքիայի օդային տարածք։ Նրա խոսքով՝ իրանական կողմը պնդում է, որ Թուրքիային ուղղված հրթիռ չի արձակել։ «Մենք հասկանում ենք, որ կարող են լինել սադրանքներ, բայց մեր նպատակն է մնալ այս պատերազմի սահմաններից դուրս»,- նշել է նա։

Թուրքիայի ԱԳ նախարարը նաև մեկնաբանել է տարածաշրջանային իրավիճակը՝ ընդգծելով, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի քաղաքականության պայմաններում Իսրայելը մշտապես նոր «թշնամիներ» է փնտրում։ Նրա խոսքով՝ եթե թիրախը Թուրքիան չլիներ, կընտրվեր տարածաշրջանի մեկ այլ երկիր։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը