Ուղիղ եթեր
Արտաքին 6 ամիս առաջ - 20:19 13-03-2026

Զինանոցները դատարկվում են. ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմում 14 օրում 1 տարվա պաշար է սպառել

Իրանի հետ ռազմական բախման մեկնարկից ընդամենը երկու շաբաթ անց Դոնալդ Թրամփի վարչակազմը կանգնել է լուրջ մարտահրավերի առաջ։ Ինչպես հաղորդում է Financial Times պարբերականը, ամերիկյան զինուժը սպառել է կրիտիկական նշանակություն ունեցող զինամթերքի, այդ թվում՝ հեռահար Tomahawk հրթիռների տարիների համար նախատեսված պաշարները։

Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) վերլուծաբանները հաշվարկել են, որ գործողության առաջին 100 ժամվա ընթացքում ԱՄՆ-ն արձակել է 168 «Tomahawk» հրթիռ։ Փորձագետների պնդմամբ՝ սա աննախադեպ ծավալ է, որի վերականգնումը կարող է տևել տարիներ։

«Սա ահռելի քանակ է,որը համալրելու համար տարիներ կպահանջվեն»,- FT-ի հետ զրույցում նշել է ԱՄՆ Կոնգրեսի անանուն ներկայացուցիչը։

Ֆինանսական ծախսերը նույնպես աստղաբաշխական են։ Ըստ Reuters-ի ձեռք բերած տվյալների՝ Կոնգրեսի փակ ճեպազրույցի ժամանակ ներկայացվել են հետևյալ թվերը. առաջին 6 օրվա ծախսերը հասել են մինչև $11.3 միլիարդ:

Չնայած մտահոգիչ զեկույցներին՝ Վաշինգտոնը փորձում է պահպանել հանգստություն։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը մարտի 12-ին հայտարարել է, որ ռեսուրսների դեֆիցիտի մասին լուրերը չափազանցված են։

«ԱՄՆ զինված ուժերն ունեն ավելի քան բավարար զինամթերք և զենք՝ նախագահ Թրամփի կողմից սահմանված ռազմական նպատակներին հասնելու համար»,- շեշտել է Լիվիթը։

Ռազմական փորձագետները նշում են, որ նման տեմպերով զինամթերքի սպառումը կարող է խոցելի դարձնել ԱՄՆ-ն, մասնավորապես՝ խաթարելով նրա կողմից իրականացվող զսպման մեխանիզմները Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։

Հարցականի տակ է մնում նաև ամերիկյան ռազմարդյունաբերության կարողությունը՝ արագորեն անցնելու «պատերազմական ժամանակաշրջանի» արտադրողականության։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը

Ձեզ գուցե հետաքրքրի