Ներքին Միտք 6 ամիս առաջ - 21:39 12-03-2026

Թանգարանի առաքելությունը հիշողություն պահպանելն ու փոխանցելն է. հիշողությունը չի կարող լինել պրովոկացիա, խաղաղության խոչընդոտ

ՀՀ նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության առաջնորդ Արման Թաթոյանը գրում է.

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն աշխատանքից ազատվել է միայն նրա համար, որ ԱՄՆ փոխնախագահ Վենսին պատմել է տարբեր տարիներին Ադրբեջանի կողմից հայերի ջարդերի մասին, փոխանցել է գրքեր Արցախի խնդրի ու Հայոց ցեղասպանության մասին։

Մի պահ մտածեք այս մասին։ Պրոֆեսիոնալ մարդ։ Պրոֆեսիոնալ միջավայր։ Պրոֆեսիոնալ ժեստ։ Եվ՝ ազատում աշխատանքից վարչապետի անձնական ցուցումով։

Փաշինյանը սա անվանեց «պրովոկացիա» և «արտաքին քաղաքականությանը հակասող գործողություն»։ Բայց Ցեղասպանության թանգարանն արտաքին գործերի նախարարություն չէ։ Թանգարանի առաքելությունը հենց հիշողություն պահպանելն ու փոխանցելն է։ Հիշողությունը չի կարող լինել պրովոկացիա, խաղաղության խոչընդոտ:

Այստեղ է ինձ համար կարմիր գիծը` ոչ թե մասնագետների նկատմամբ քաղաքական ճնշումներ, անձնիշխանություն ու կուսակցապետություն, այլ երկրի ներսում իրավունքներ և ազատություններ, ինստիտուտների անկախություն:

Պետք է անհնար լինեն այն իրավիճակները, երբ թանգարանի տնօրենին կարող են ազատել աշխատանքից միայն այն բանի համար, որ տնօրենը պրոֆեսիոնալ է ու հայրենասեր:

Դեպի Եվրոպա ճանապարհը կլինի ավելի կարճ և արժանապատիվ, եթե այն առաջնորդի այնպիսի ղեկավար, որը հասկանում է․ եվրոպական արժեքները չեն սկսվում Ստրասբուրգում։ Դրանք սկսվում են Երևանում։ Այդ թվում՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը