Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 5 ամիս առաջ - 19:00 11-03-2026

Նախիջևանի կարգավիճակը Ալիևը միայնակ չի փոխել․ Հայաստանն անտարբեր է

«Առաջին հերթին դա Ադրբեջանի իրավասությունը չէ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց պատմաբան Հայկ Դեմոյանը՝ անդրադառնալով Նախիջևանի Սահմանադրության նախաբանում կատարված փոփոխությանը։

Ինքնավար հանրապետության հիմնարար փաստաթղթում մինչ օրս նշվում էր, որ Նախիջևանի ինքնավարության հիմքերն ամրագրվել են 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերով։ Նոր խմբագրությամբ այս հղումները հեռացվել են, և սահմանվել է, որ Նախիջևանը Ադրբեջանի անբաժանելի մասն է։ Ադրբեջանի նախագահը մարտի 11-ին հաստատել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունները։

Հայկ Դեմոյանը շեշտեց, որ Նախիջևանի խորհրդարանը նման որոշում ընդունելու իրավասություն չուներ։

«Նախիջևանի՝ ինքնավար հանրապետության կարգավիճակի մասին որոշումն ընդունվել է Սովետական Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի Ազգային ժողովի պատվիրակների ստորագրության արդյունքում։ Տվյալ դեպքում կարգավիճակը որոշող երկրները չորսն են՝ Ադրբեջանի Սովետական Հանրապետությունը, Հայաստանի Սովետական Հանրապետությունը, Թուրքիան և Սովետական Ռուսաստանը։ Եթե էդպիսի որոշում է կայացրել Նախիջևանի պառլամենտը, ապա պետք է լինեն խորհրդակցություններ այս չորս ստորագրող կողմերի իրավահաջորդների հետ, ինչը տեղի չի ունեցել»,- ասաց պատմաբանը։

Անդրադառնալով Հայաստանի հնարավոր արձագանքին՝ պատմաբանը նշեց. «Հայաստանն այս պարագայում ոչ մի բան չի անի, հաշվի առնելով ներկա իշխանությունների դիրքորոշումը՝ Ադրբեջանին հաճոյանալը, Արցախը հանձնելը, Արցախ բառը չարտաբերելը»։

Ըստ Դեմոյանի՝ Ադրբեջանն այս քայլին դիմել է՝ օգտվելով Ռուսաստանի և Թուրքիայի միջև առկա ժամանակավոր համագործակցության պատուհանից։

Հիշեցնենք՝ Մոսկվայի 1921-ի մարտի 16-ի Եղբայրության պայմանագրով կողմերը՝ Ռուսաստանն ու Թուրքիան Նախիջևանը դարձրել են Ադրբեջանի պրոտեկտորատ՝ պայմանով, որ այն չի զիջվի երրորդ պետության։ Կարսի 1921-ի հոկտեմբերի 13-ի պայմանագրով Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը և Թուրքիան վերահաստատել են Մոսկվայի Մարտի 16-ի պայմանագրով ձեռք բերված պայմանավորվածությունը Նախիջևանի վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ