Արտաքին 6 ամիս առաջ - 23:54 10-03-2026

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը զինադադարի կոչ է ուղղել ԱՄՆ-ին, Իսրայելին, Իրանին

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը զինադադարի կոչ է ուղղել ԱՄՆ-ին, Իսրայելին, Իրանին․

«Երէկ՝ Երկուշաբթի, 9 Մարտ 2026-ին, Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի (Ե.Հ.Խ.) նախաձեռնութեամբ եւ Միջին Արեւելքի Եկեղեցիներու Խորհուրդի (Մ.Ա.Ե.Խ.) մասնակցութեամբ տեղի ունեցաւ առցանց հանդիպում մը՝ քննարկելու համար Ամերիկայի Միացեալ Նահանգներու ու Իսրայէլի կողմէ Իրանի Իսլամական Հանրապետութեան դէմ շղթայազերծուած պատերազմը եւ անոր ծանր հետեւանքները:

Սոյն հանդիպումին մասնակցեցան Միջին Արեւելքի քրիստոնեայ հոգեւոր պետերը եւ անոնց ներկայացուցիչները:

Յանուն Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին իր մասնակցութիւնը բերաւ Կաթողիկոսարանի միջ-եկեղեցական յարաբերութեանց վարիչ Գերշ. Տ. Նարեկ Արք. Ալէեմեզեան: Յայտնենք, որ Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդին կողմէ մասնակցեցան ընդհանուր քարտուղարը, կեդրոնական վարչութեան ատենապետը եւ Միջին Արեւելքի հարցերու պատասխանատու Քարլա Խիժոյեանը:

Հանդիպման մասնակիցները իրենց խոր մտահոգութիւնը յայտնեցին շարունակուող եւ հետզհետէ ծաւալող պատերազմին գծով, ինչպէս նաեւ իրենց պատկերացումները ներկայացուցին: Վեհափառ Հայրապետը չորս կէտերու մէջ ամփոփուած իր տեսակէտը փոխանցեց, ուր կը շեշտուէր անմիջական զինադադար հաստատելու եւ քաղաքական երկխօսութեան ճամբով հարցերը քննելու հրամայականը: Նորին Սրբութիւնը նաեւ կը շեշտէր միջազգային օրէնքին համաձայն ազգերու ապահովութիւնը, անկախութիւնը եւ հողային ամբողջականութիւնն ու գերիշխանութիւնը պահպանելու կարեւորութիւնը:

Յիշեալ հանդիպումէն ետք, Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդը յայտարարութիւն մը հրապարակեց, զոր կարելի է տեսնել հետեւեալ յղումի ճամբով»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:48 Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած․ Շարմազանովը՝ իշխանությանը
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
20:24 Ավելի քան 100 կոնգրեսական կոչ է արել Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր