87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Ներքին 8 ամիս առաջ - 09:18 08-03-2026

Որքան շատ է հանրային կյանքում ներգրավված կինը, այնքան պակաս է հակված երեխա ունենալու, սա խնդիր է մեր երկրի համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Մարտի 8-ի կապակցությամբ․

«Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր, դուստրեր,
շնորհավորում եմ բոլորիդ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առիթով։

2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո մենք խոսում էինք մեր երկրում կանանց դերի մեծացման, հանրային կյանքում նրանց մասնակցության ընդլայնման մասին։

Այսօր դա իրողություն է։ Կանայք հսկայական մասնակցություն ունեն մեր երկրի կառավարման գործում. ներգրավված են քաղաքական եւ տնտեսական կյանքում՝ նախկինում չտեսնված ծավալով:

Ներքին գործերի նախարարություն, Արտաքին հետախուզության ծառայություն, Դատախազություն, Քրեակատարողական ծառայություն․ այս գերատեսչություններն այսօր կանայք են ղեկավարում, մի բան, որը ոչ միայն առաջին անգամ է մեր պատմության մեջ, այլեւ անհնարինի ժանրից կլիներ մեր նախահեղափոխական մտածողության մոդելներում։

Կառավարությունում այսօր կանայք ներկայացված են ավելի, քան երբեւէ, օրենսդիր մարմնում ներկայացված են ավելի, քան երբեւէ, դատաիրավական մարմիններում ներկայացված են ավելի, քան երբեւէ, Տեղական ինքնակառավարման մարմիններում ներկայացված են ավելի, քան երբեւէ, զինվորական ծառայության մեջ ներկայացված են ավելի, քան երբեւէ, ոստիկանությունում ներկայացված են ավելի, քան երբեւէ, տնտեսական, քաղաքական, հանրային կյանքում ներկայացված են ավելի, քան երբեւէ, եւ սա նաեւ մեր 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի շնորհիվ, որը ոչ միայն երեխաներին ավելի լավ կրթություն ստանալու հնարավորություն է տալիս, այլեւ նրանց մայրիկներին հնարավորություն է տալիս աշխատել։

Սրան գումարվում է մինչեւ երկու տարեկան երեխաների խնամքի համար մայրերին տրվող նպաստի համակարգը․ Հեղափոխությունից հետո մենք ավելացրեցինք նպաստի չափերը եւ որոշակի բանաձեւերով ծրագրի շահառու դարձրեցինք բոլոր մայրերին։

Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ քաղաքացիներ,
Այսօր մեր երկիրը բոլորիդ աչքի առաջ հաջողություններ է գրանցում, եւ դա կապված է նաեւ մեր հանրային, պետական, տնտեսական կյանքում կանանց ներգրավվածության մեծացող աստիճանի հետ։ Կանայք հիմնականում չեն տրվում քրեական ենթամշակույթի ազդեցությանը, որի քայքայող նշանակությունը մեզանում գիտակցված չէ խորությամբ։ Այդ երեւույթի քայքայիչ ազդեցությունն է, որ խոչընդոտում է մեր տղաների առավել կրթամետ լինելուն, ինչը լրջագույն խնդիր է մեր իրականության մեջ։ Մյուս կողմից ուրախություն եմ ապրում՝ տեսնելով, թե մեր աղջիկները որքան կենտրոնացած են կրթության վրա, ինչը մեծացնում եւ մեծացնելու է նրանց մրցունակությունն աշխատանքի եւ կարիերայի մեջ։

Կրթության նկատմամբ աղջիկների այս ուրախալի ձգտումը կապված է նաեւ մի ցավալի փաստի հետ․քրեական ենթամշակույթի ազդեցությամբ ոմանք մտածում են, թե կին լինելն ինքնին թերություն է, իսկ տղամարդ լինելն ինքնին առավելություն (այս մտածողությունն արգելակում է տղաների կրթական ձգտումները)։

Այս պայմաններում մեր աղջիկները մի կողմից մեկնարկային անհավասար պայմաններում են, մյուս կողմից ապացուցելու բան ունեն, եւ ապացուցում են, թե որքա՜ն տաղանդավոր են, որքա՜ն ուժեղ, որքա՜ն կամային, եւ այս ընթացքում ոչ միայն պահպանում եւ խնամում են իրենց գեղեցկությունը, այլեւ դառնում են ավելի ու ավելի գեղեցիկ, որովհետեւ սեփական ուժերի վրա վստահ կինն ինքնին գեղեցիկ է։

Այս ամենի համատեքստում, իհարկե, կա մի խնդիր, որը պետք է ռազմավարական մտորումների տեղիք տա։ Որքան շատ է հանրային, քաղաքական, տնտեսական կյանքում ներգրավված կինը, այնքան պակաս է հակված երեխա ունենալու, եւ սա մեծագույն խնդիր է մեր երկրի համար։

Մենք պետք է կարողանանք այնպիսի երկիր կառուցել, որտեղ առնվազն երեք երեխա ունենալը սովորական լինի յուրաքանչյուր կնոջ համար, բայց եւ չնշանակի պասիվացում, մեկուսացում հանրային, տնտեսական կյանքից։
Մենք հիմա նման երկիր ենք կառուցում․մանկապարտեզների կառուցման մեր ծրագիրը, որը կշարունակվի նաեւ 2026–2031 թվականներին, մսուրային ծառայությունը լայնորեն հասանելի կդարձնի ողջ հանրապետությունում։

Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր, դուստրեր,
շնորհավորում եմ բոլորիդ Կանանց միջազգային օրվա առիթով։ Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ եւ խոնարհվում եմ բոլորիդ առջեւ»։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
23:58 Պուտինը համաձայնել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային երաշխիքներ տրամադրի
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
23:43 Ֆրանսիայում պահանջել են արգելել արցունքաբեր գազը
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան