Մամուլ 1 տարի առաջ - 07:59 07-03-2025

Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երբ անցած տարեվերջին հայտնի դարձավ, որ քպական պաշտոնյաները բազմամիլիոնանոց պարգևավճարներ են ստացել, դա առաջացրեց հանրության գերակշիռ մասի արդարացի զայրույթը: Իսկ քանի որ առջևում ընտրություններ են, հասկանալի է, որ իշխանությունները պետք է որոշակի շերտերի «խաթրն առնեն» կամ, ինչպես նշում են փորձագետները, պետբյուջեի հաշվին «ընտրակաշառք» բաժանեն:

Օրեր առաջ հայտարարվեց, որ ապրիլի 1-ից կենսաթոշակներն ավելանալու են 10 հազար դրամով: Եվ, ահա, «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները որոշել են պարգևավճարի անվան տակ «մի քանի կոպեկ» տալ նաև պետական որոշ կառույցների աշխատակիցների, ընդ որում՝ այնպիսի ոլորտներում, որտեղ առնվազն վերջին 5-6 տարում նույնիսկ Ամանորյա պարգևավճար չի տրվել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ի մասնավորի, «մարտիության» պարգևավճար են բաժանել երաժշտական և արվեստի այլ դպրոցների մանկավարժներին: Խոսքը 30 հազարական դրամի մասին է: Սակայն պարզվում է, որ այդ 30 հազար դրամն էլ չեն ստացել, այսինքն՝ խոսքը «մաքուր» գումարի մասին չէ: Պահումներից հետո մանկավարժները, մեր տեղեկություններով, ստացել են 16-20 հազար դրամ:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկայում նման «պարգևավճարներ» բաժանելու են այլ կառույցների ևս, այդ թվում՝ մանկապարտեզներին, իրավապահ համակարգի ներկայացուցիչներին, այլ պետական կազմակերպությունների «ոչ բարձրաստիճան» աշխատակիցներին»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 07․ 03․ 26

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից