Ներքին Միտք 6 ամիս առաջ - 10:28 01-02-2026

Ժողկոնցլագերի «կլյուչնիկը» ցույց է տալիս, որ Հայաստանում իր թեթև ձեռքով զրոյացրել են օրենքն ու արդարադատությունը

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ակնհայտ է, որ արգելափակելով Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամների ելքը երկրից, Փաշինյան Նիկոլը նպատակ ունի խաթարել առաջիկայում Ավստրիայում գումարվելիք եպիսկոպոսական ժողովի աշխատանքները։

Հերթական անգամ ժողկոնցլագերի «կլյուչնիկը» ցույց է տալիս, որ Հայաստանում իր թեթև ձեռքով զրոյացրել է օրենք ու արդարադատությունը։

Եթե իմանար, որ եպիսկոպոսական ժողովին իր օգտին որոշումներ են ընդունվելու, ինքնաթիռի տոմսն էլ կառներ, կեցության հարցն էլ կլուծեր լյուքս հյուրանոցներում։

Բայց հասկանում է, որ տանուլ է տվել եկեղեցու դեմ պայքարի բոլոր օրինական միջոցները, արդեն վաղուց դիմում է ապօրինությունների ու սադրանքների օգնությանը։

Եպիսկոպոսական ժողովում ընդունվելիք որոշումները կարող է հերթական ցավոտ հարվածը լինել իրեն ու իր կողքին հայտնված բրուտոս «հոգևորականներին»։ Ուստի իրավապահ համակարգը հերթական անգամ օգտագործում է քաղաքական կեղտոտ նպատակների համար։ Որ Փաշազադեն Բաքվից նայի ու հոգին փառավորվի․․․

Հ․Գ․
Զզվելի է տեսնել իրենց իրավապաշտպանի ու դեմոկրատական արժեքներ հարգող տեղ դրածների լռությունը, որոնց մեծ մասը վերածվել է Նիկոլի համար սուտ մատնություն գրողների, ու նիկոլական ռեժիմի այլանդակություններն արդարացնողների։ Դրանք հիմա միլիոնավոր դոլարների գրանտներ են ստանում Արևմուտքից Նիկոլի այլասեռված բռնապետական դրսևորումներն արդարացնելու համար։ Նիկոլի սրտիկ-մրտիկներն, վարչաբենդերն էլ այն բանի համար են, որ չեզոք մարդիկ դրան նայելով մտքերով չանցկացնեն, որ սրտիկների ու կեղծ ժպիտների գեներատորը կարող է խաղալ անհտաների, ազգի ու երկրի ճակատագրի հետ։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից