Ներքին 5 ամիս առաջ - 21:10 05-03-2026

Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ  նախարարը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներ

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի Հանրապետության ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ:

Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներ։

Անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին:

Ընդգծվել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ ակտիվ փոխգործակցության, ինչպես նաև Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին ընդառաջ ակտիվ ներգրավածության պատրաստակամությունը։

Արարատ Միրզոյանը և Բայբա Բրաժեն կարևորել են նաև երկկողմ օրակարգի շարունակական հարստացման ուղղությամբ նախաձեռնությունները։

ՀՀ ԱԳՆ