Արտաքին 7 ամիս առաջ - 22:24 04-03-2026

Մեծ Բրիտանիան չի բացառում Իրանի դեմ հարվածներին միանալը. աղբյուր

Մեծ Բրիտանիան չի բացառում Մերձավոր Արևելք զորքեր ուղարկելու և Իրանի դեմ ԱՄՆ հարվածներին միանալու հնարավորությունը։ Այս մասին հայտնել է The i թերթը (Daily Mail և General Trust մեդիա խմբի մաս կազմող)՝ հղում անելով աղբյուրներին։

«Մենք ոչինչ չենք բացառում», – հրատարակությանն ասել են անանուն արևմտյան պաշտոնյաները։ Նրանք նշել են, որ ներկայումս նման ծրագրեր չկան, բայց նշել են, որ իրավիճակը արագ փոխվում և զարգանում է։
Թերթը որպես Լոնդոնի համար տարբերակ է նշում Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի ուղեկցումը։

The Guardian-ը պարզաբանում է, որ սա կարող է ենթադրել Մեծ Բրիտանիայի միացումը իրանական բալիստիկ հրթիռների պահեստավորման վայրերի վրա հարվածներին։ «Ես ոչինչ չէի բացառի, քանի որ մենք չգիտենք, թե ինչ է պատահելու օրեցօր, շաբաթ առ շաբաթ, երբ սա (Իրանում ռազմական գործողությունը – խմբ) զարգանա», – թերթը ամբողջությամբ մեջբերում է անանուն արևմտյան պաշտոնյային։

Հրապարակման աղբյուրների համաձայն, Իրանը կարող է բավարար բալիստիկ հրթիռներ ունենալ՝ ռազմական գործողությունների ներկայիս ինտենսիվության պայմաններում ևս մի քանի օր արձակելու համար։

Մինչդեռ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը վերջին օրերին բազմիցս հայտարարել է, որ Լոնդոնը չի մասնակցում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության դեմ ուղղված հարվածներին՝ իրավական հիմքի բացակայության պատճառով։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում