Արտաքին 7 ամիս առաջ - 19:37 04-03-2026

Թուրքիայի և Իրանի ԱԳՆ ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ զրույցի ընթացքում Ֆիդանը փոխանցել է Թուրքիայի արձագանքն Իրանից արձակված բալիստիկ հրթիռի վերաբերյալ, որը շարժվել էր դեպի Թուրքիայի օդային տարածք և չեզոքացվել։

Ուշադրություն հրավիրելով տարածաշրջանային լարվածության վրա՝ Ֆիդանը շեշտել է, որ պետք է խուսափել ցանկացած քայլից, որը կարող է հանգեցնել հակամարտության ընդլայնմանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվել էր, որ Իրանից արձակված բալիստիկ հրթիռը շարժվելիս է եղել դեպի Թուրքիայի օդային տարածք ու այն չեզոքացվել է Արևելյան Միջերկրականում տեղակայված ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
07:38 Հարցը «տեղում դոփում է». ինչ է քարտեզով առաջ գնում Փաշինյանը․ «Հրապարակ»