Արտաքին 8 ամիս առաջ - 12:20 01-03-2026

Իրաքում եռօրյա սուգ է հայտարարվել Խամենեիի մահվան լուրից հետո

Իրաքը եռօրյա սուգ է հայտարարել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահվան հաստատումից հետո: Այս մասին հայտնում է իրաքյան INA լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ Իրանի պետական հեռուստատեսությունը հաստատել էր ԱՄՆ-Իսրայել հարձակման հետևանքով երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահվան մասին տեղեկությունը:

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ ռահբարը սպանվել է փետրվարի 28-ի առավոտյան իր գրասենյակում: Խամենեիից բացի, զոհվել են նրա ընտանիքի չորս անդամներ, այդ թվում՝ դուստրը։ Իրանում 40-օրյա սուգ է հայտարարվել։

«Իրաքի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել ամբողջ երկրում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Խամենեիի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել Իրաքի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բասեմ Ալ-Ավադին:

«Ցավակցում ենք Իրանի գերագույն առաջնորդ պարոն Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ։ Իրանի ժողովրդին ծառայելու նրա ուղին ավարտվել է մարդու նահատակությամբ, որը հավատարիմ է մնացել իր սկզբունքներին և պաշտպանել ազգը անարդարության և ճնշման պայմաններում», – հայտարարել է նա։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է