Արտաքին 8 ամիս առաջ - 09:00 01-03-2026

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և նրա ընտանիքի 4 անդամ զոհվել են. երկրում 40-օրյա սուգ է

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին զոհվել է. հաղորդում է Իրանի պետական հեռուստատեսությունը:

Նա սպանվել է իր գրասենյակում շաբաթ օրը առավոտյան:

Կառավարությունը 40-օրյա սուգ է հայտարարել։ Տեղական «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ զոհվել են գերագույն առաջնորդի ընտանիքի չորս անդամ, այդ թվում՝ նրա դուստրը։

Չնայած իրանցի պաշտոնյաների հերքումներին՝ Թրամփը երեկ մի քանի անգամ հայտարարեց, որ Խամենեին ողջ չէ. «Նա չէր կարող թաքնվել ԱՄՆ հետախուզությունից և Իսրայելի հետ համատեղ ներդրված բարձրակարգ հսկողության համակարգերի: Սա իրանցի ժողովրդի համար ամենամեծ հնարավորությունն է վերադարձնելու իր երկիրը»։

Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերի հայտարարությամբ՝
երկրի կառավարումը ժամանակավորապես անցնում է՝

— նախագահի
— դատական իշխանության ղեկավարի
— Սահմանադրության պահապանների խորհրդի անդամներից մեկի կառավարմանը:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է