Արտաքին 7 ամիս առաջ - 18:09 26-02-2026

Ժնևում մեկնարկել են ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար, ուկրաինական կողմի գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովը հայտնել է, որ Շվեյցարիայի Ժնև քաղաքում մեկնարկել են ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների միջև բանակցությունները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ումերովը հայտնել է X հարթակում գրառման մեջ։«Այսօր Ժնևում շարունակում ենք մեր աշխատանքը բանակցային գործընթացի շրջանակներում։ Սկսվել է ամերիկյան պատվիրակության հետ երկկողմ հանդիպումը՝ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ», – գրել է Ումերովը։

Նրա խոսքով՝ ուկրաինական կողմից պատվիրակության կազմում են նաև «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, էկոնոմիկայի նախարար Ալեքսեյ Սոբոլևը և սոցիալական քաղաքականության նախարարի առաջին տեղակալ Դարյա Մարչակը։«Կառավարության տնտեսական թիմի հետ միասին մենք մանրակրկիտ կաշխատենք բարգավաճման փաթեթի վրա՝ Ուկրաինայի տնտեսական աջակցության և վերականգնման մեխանիզմներ, ներդրումների ներգրավման գործիքներ և երկարաժամկետ համագործակցության շրջանակներ։ Բացի այդ, Դավիդի հետ միասին մենք կքննարկենք ռուսական կողմի մասնակցությամբ եռակողմ բանակցությունների հաջորդ փուլի նախապատրաստական ​​աշխատանքները. անհրաժեշտ է համաձայնեցնել դիրքորոշումներն այս փուլից առաջ», – նշել է նա։

Ումերով կարևորել է մարդասիրական ուղղությունը և հնարավոր փոխանակումների հարցը։«Մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ մեր քաղաքացիների վերադարձի վերաբերյալ։ Մենք կենտրոնացած ենք գործնական լուծումների վրա։

Արդյունքների մասին կտեղեկացնենք հանդիպման ավարտից հետո», – եզրափակել է նա։

CNN-ի փոխանցմամբ՝ ռուս-ուկրաինական բանակցությունները մեկնարկել են այն բանից հետո, երբ ընդմիջվել են ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունները։

Հեռուստաալիքի նկարահանող խումբը արձանագրել է, թե ինչպես է ԱՄՆ պատվիրակությունը դուրս գալիս Ժնևում Օմանի դեսպանի կեցավայրից։Փետրվարի 17-18-ը Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի է ունեցել Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև եռակողմ բանակցությունների երրորդ փուլը։ Հաջորդ եռակողմ հանդիպումը նախատեսվում է մարտի սկզբին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը