Արտաքին 7 ամիս առաջ - 20:25 26-02-2026

«Զանգեզուրի միջանցքը» կարող է միավորել թյուրքական աշխարհը. թուրք պաշտոնյա

Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը Բաքվում այցելել է թուրքական կրթական հաստատություններ, որտեղ էլ պատասխանել է լրագրողների հարցերին։

Ըստ Օքթայի՝ Բաքվում հանդիպումների ընթացքում բազմաթիվ հարցերի հետ մեկտեղ քննարկվել է նաև տրանսպորտային ուղիների հարցը և նա ընդգծել է Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող «TRIPP»-ի (Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար) կարևորությունը, որը հայտնի է նաև որպես «Զանգեզուրի միջանցք» անվամբ։

Նա մասնավորապես նշել է. «Զանգեզուրի միջանցքը հզոր նախագիծ է, որը կնպաստի թե՛ տարածաշրջանային խաղաղությանը, թե՛ զարգացմանը, և միևնույն ժամանակ կարող է միավորել թյուրքական աշխարհը»։

Օքթայը նաև անդրադարձել է Թուրքիա – Հայաստան և Ադրբեջան – Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացին և ընդգծել. «Թուրքիա – Հայաստան հարաբերությունների կարգավորումն ուղղակիորեն կապված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հետ։ Հուսով ենք, որ տարածաշրջանի օրակարգը այլևս չի ձևավորվի հակամարտություններով, այլ՝ խաղաղությամբ, բարեկեցությամբ և զարգացմամբ»։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց