Արտաքին 9 ամիս առաջ - 21:26 23-02-2026

Թուրքիան 1-ին անգամ հեղուկացված գազ է ներմուծում Ավստրալիայից

Ավստրալիայից հեղուկացված բնական գազ (LNG) տեղափոխող նավը հասել է Թուրքիա՝ իրականացնելով այդ երկրի պատմության մեջ առաջին «LNG» մատակարարումը Ավստրալիայից։

«Bloomberg»-ի կողմից հրապարակված նավերի հետևման տվյալների համաձայն՝ «Methane Julia Louise» անունը կրող LNG նավը, որը նախորդ ամիս բարձր գների պայմաններում ուղղվել էր դեպի Եվրոպա, հանգստյան օրերին հասել է Սարոսի ծոց։

Ըստ նույն աղբյուրի՝ Եվրոպայի «LNG» ներմուծումը հունվարին հասել է վերջին 10 ամիսների առավելագույն մակարդակին, իսկ Թուրքիան հեղուկացված գազի գնումների մասով սահմանել է նոր ռեկորդ։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը ավելի վաղ հայտարարել էր, որ երկիրը կարող է իր բնական գազի պահանջարկի գրեթե կեսը ապահովել «LNG»-ի միջոցով։

Նրա խոսքով՝ Թուրքիայի «LNG» ենթակառուցվածքը հնարավորություն է տալիս անգամ ամենացուրտ ձմեռային օրերին ամբողջությամբ բավարարել բնակչության գազի պահանջարկը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին